Գլոբալ տաքացումը Հայաստանում. Օգոստոսին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր էր

Գլոբալ տաքացումը Հայաստանում. Օգոստոսին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր էր

PanARMENIAN.Net - Օգոստոսին Հայաստանում օդի ջերմաստիճանը եղել է նորմայից 2-3 աստիճան բարձր, գրեթե ամեն օր Հանրապետության տարածքը գտնվել է Իրաքից ներաթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Այս մասին օգոստոսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը նշել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Երևանում և Արարատյան դաշտում 15 օր օդի ջերմաստիճանը տատանվել է 37-39 աստիճանի սահմաններում, որը բավականին բարձր ցուցանիշ է: Օդի ջերմաստիճանը Մեղրիում բարձրացել է մինչև 42,2 աստիճան, Երևանում՝ մինչև 39, որն ամենաբարձր ջերմաստիճանն է այս ամառ:

Նման շոգ ու ավելի շոգ օգոստոսներ Հայաստանի տարածքում տարբեր տարիներին գրանցվել են: Վերջին անգամ 2006 թվականին էր, երբ օդի ջերմաստիճանը Երևանում բարձրացել է մինչև 41,8 աստիճան:

Միևնույն ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել կլիմայի փոփոխությունը, հակառակ դեպքում շատ շուտով Երկրի բնակչության առողջությունը կվատանա: Բժիշկները կառավարություններին կոչ են անում կրճատել ջերմոցային գազերը: Եթե նույնիսկ գլոբալ տաքացումն օգուտ բերի ցուրտ երկրներին, ամբողջ Երկրագնդի մասշտաբով բնակչության առողջությունը կվատթարանա:

Գլոբալ տաքացումը Երկրի մթնոլորտի և Համաշխարային օվկիանոսի տարեկան միջին ջերմաստիճանի աստիճանական աճման գործընթացն է: Փաստի ապացույցները տարեցտարի ավելի ու ավելի ակնառու են դառնում: Միջազգային խոշոր հետազոտական կենտրոնների կլիմայագետները, հավաքելով երկրագնդի տարբեր անկյունների օդերևութաբանական տվյալների հասանելի արխիվները, մշակել են դրանք և ամփոփել մեկ համընդհանուր սանդղակի մեջ: Համաձայն ստացված տվյալների՝ 20-րդ դարում Երկրի մերձերկրյա օդի միջին գլոբալ ջերմաստիճանն աճել է մոտավորապես 10 աստիճանով: Սա բավական շատ է, քանի որ նույնիսկ «սառցապատման» ժամանակաշրջանից հետո Երկրի ջերմաստիճանը տաքացել է ընդամենը 450 աստիճանով: 10 աստիճան՝ 100 տարվա ընթացքում. կարծես թե շատ չէ, սակայն Նոր Օռլեանն ավերած «Կատրին» փոթորիկը գլոբալ տաքացման հետևանք էր, գրում է Ysu.am կայքը:

ԱՀԿ առողջապահության, բնապահպանության դեպարտամենտի տնօրենի ներկայացրած տվյալներով, ամեն տարի աղտոտված օդի հետևանքով մահանում է 7 մլն մարդ: Նա կարծում է, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ կարելի է այդ ցուցանիշը նվազեցնել: Մասնավորապես, արտանետումները կրճատելու շնորհիվ կարելի է նվազեցնել սիրտանոթային ու շնչառական ուղիների հիվանդությունները:

Բժիշկները նաև փաստում են, որ կլիմայի փոփոխությունների հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ մահանում են անոմալ շոգից, ջրհեղեղներից, Meddaily.ru-ին հղումով գրում է Panorama.am-ը:

Դեռևս 22 տարի առաջ գիտնականները հասկացել են այն գործընթացները, որոնք գլոբալ տաքացում են առաջացնում: Այն առաջին հերթին պայմանավորված է ջերմոցային ազդեցություն առաջացնող այնպիսի գազերի արտանետումներով, ինչպիսիք են ածխաթթու գազը (CO2) և մեթանը (CH4):1991 թ-ին նրանք կանխատեսել էին, որ մինչև 2030 թ-ը շրջակա միջավայրի օդի ջերմաստիճանը միջինը կբարձրանա 1.1 աստիճանով: 2010 թ-ին այն արդեն բարձրացել էր 0.55 աստիճանով:Այսօր Երկիրը կլանում է արևի ճառագայթների 70%-ը, և անհրաժեշտ է անհապաղ ինչ-որ միջոցներ ձեռնարկել՝ այդ ցուցանիշն իջեցնելու համար: Եթե հնարավոր չէ կանխել ջերմոցային գազերի արտանետումները, ուրեմն հարկավոր է գտնել մի միջոց, ինչի շնորհիվ դրանք դուրս կհանվեն երկրի մթնոլորտից:

«Հայաստանի կլիման հսկայական փոփոխություն է կրելու հաջորդ հարյուր տարվա ընթացքում. բարձրանալու է ջերմաստիճանը, նվազելու են տեղումները, գետային հոսքը և լճերի մակարդակը, ավելի հաճախակի են դառնալու շոգ եղանակները, երաշտները, սողանքները, սելավներն ու ջրհեղեղները: Եթե հարմարվողականության շուտափույթ լայնածավալ միջոցներ չձեռնարկվեն, ապա հանրապետության ողջ տարածքում բնակչությունը, նրանց ապրուստն ու տնտեսությունը դժվար թե կարողանան խուսափել կլիմայի փոփոխության պատճառած վնասներից». ասվում է «Կլիմայի փոփոխության սոցիալ տնտեսական ազդեցությունը Հայաստանում» ուսումնասիրության մեջ: Այն պատրաստել են Ստոկհոլմի Շրջակա միջավայրի ինստիտուտի և ԱՄՆ Թաֆթսի համալսարանի փորձագետներ Էլիզաբեթ Ա. Սթանթոնը, Ֆրենկ Աքերմանը և Ֆլավիա Ռիսենդեն: Նրանց կանխատեսումներով՝ մինչև դարավերջ Երևանի տարեկան միջին ջերմաստիճանը ներկայիս 11.6 աստիճանից կբարձրանա մինչև 16.6 աստիճանի: Վայքում, որտեղ սպասվում է հայաստանյան ջերմաստիճանի ամենամեծ բարձրացումը, տարեկան միջին ջերմաստիճանը կբարձրանա մինչև 19.2 աստիճան, որը մոտ է Թել Ավիվի կամ Բեյրութի այժմյան կլիմային:

Առաջին հայացքից Հայաստանում օդի ջերմաստիճանի բարձրացման կանխատեսումները կարող են ուրախալի թվալ. այստեղ վերջապես կաճեն արևադարձային պտուղները՝ բանանը, կիվին և այլն: Ուսումնասիրության հեղինակները, սակայն, պնդում են հակառակը. գյուղատնտեսությունը լուրջ վնասներ կկրի, քանի որ ոռոգման հետ կապված լուրջ խնդիրներ կառաջանան: Գյուղատնտեսության ընդհանուր կորուստները կգնահատվեն 65145 միլիարդ դրամ կամ 190420 միլիոն դոլար, ինչը նշանակում է ՀՆԱ-ի 25%-ի կրճատում:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---