Գլոբալ տաքացումը Հայաստանում. Օգոստոսին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր էր30 օգոստոսի 2014 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսին Հայաստանում օդի ջերմաստիճանը եղել է նորմայից 2-3 աստիճան բարձր, գրեթե ամեն օր Հանրապետության տարածքը գտնվել է Իրաքից ներաթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Այս մասին օգոստոսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը նշել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Երևանում և Արարատյան դաշտում 15 օր օդի ջերմաստիճանը տատանվել է 37-39 աստիճանի սահմաններում, որը բավականին բարձր ցուցանիշ է: Օդի ջերմաստիճանը Մեղրիում բարձրացել է մինչև 42,2 աստիճան, Երևանում՝ մինչև 39, որն ամենաբարձր ջերմաստիճանն է այս ամառ: Նման շոգ ու ավելի շոգ օգոստոսներ Հայաստանի տարածքում տարբեր տարիներին գրանցվել են: Վերջին անգամ 2006 թվականին էր, երբ օդի ջերմաստիճանը Երևանում բարձրացել է մինչև 41,8 աստիճան: Միևնույն ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել կլիմայի փոփոխությունը, հակառակ դեպքում շատ շուտով Երկրի բնակչության առողջությունը կվատանա: Բժիշկները կառավարություններին կոչ են անում կրճատել ջերմոցային գազերը: Եթե նույնիսկ գլոբալ տաքացումն օգուտ բերի ցուրտ երկրներին, ամբողջ Երկրագնդի մասշտաբով բնակչության առողջությունը կվատթարանա: Գլոբալ տաքացումը Երկրի մթնոլորտի և Համաշխարային օվկիանոսի տարեկան միջին ջերմաստիճանի աստիճանական աճման գործընթացն է: Փաստի ապացույցները տարեցտարի ավելի ու ավելի ակնառու են դառնում: Միջազգային խոշոր հետազոտական կենտրոնների կլիմայագետները, հավաքելով երկրագնդի տարբեր անկյունների օդերևութաբանական տվյալների հասանելի արխիվները, մշակել են դրանք և ամփոփել մեկ համընդհանուր սանդղակի մեջ: Համաձայն ստացված տվյալների՝ 20-րդ դարում Երկրի մերձերկրյա օդի միջին գլոբալ ջերմաստիճանն աճել է մոտավորապես 10 աստիճանով: Սա բավական շատ է, քանի որ նույնիսկ «սառցապատման» ժամանակաշրջանից հետո Երկրի ջերմաստիճանը տաքացել է ընդամենը 450 աստիճանով: 10 աստիճան՝ 100 տարվա ընթացքում. կարծես թե շատ չէ, սակայն Նոր Օռլեանն ավերած «Կատրին» փոթորիկը գլոբալ տաքացման հետևանք էր, գրում է Ysu.am կայքը: ԱՀԿ առողջապահության, բնապահպանության դեպարտամենտի տնօրենի ներկայացրած տվյալներով, ամեն տարի աղտոտված օդի հետևանքով մահանում է 7 մլն մարդ: Նա կարծում է, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ կարելի է այդ ցուցանիշը նվազեցնել: Մասնավորապես, արտանետումները կրճատելու շնորհիվ կարելի է նվազեցնել սիրտանոթային ու շնչառական ուղիների հիվանդությունները: Բժիշկները նաև փաստում են, որ կլիմայի փոփոխությունների հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ մահանում են անոմալ շոգից, ջրհեղեղներից, Meddaily.ru-ին հղումով գրում է Panorama.am-ը: Դեռևս 22 տարի առաջ գիտնականները հասկացել են այն գործընթացները, որոնք գլոբալ տաքացում են առաջացնում: Այն առաջին հերթին պայմանավորված է ջերմոցային ազդեցություն առաջացնող այնպիսի գազերի արտանետումներով, ինչպիսիք են ածխաթթու գազը (CO2) և մեթանը (CH4):1991 թ-ին նրանք կանխատեսել էին, որ մինչև 2030 թ-ը շրջակա միջավայրի օդի ջերմաստիճանը միջինը կբարձրանա 1.1 աստիճանով: 2010 թ-ին այն արդեն բարձրացել էր 0.55 աստիճանով:Այսօր Երկիրը կլանում է արևի ճառագայթների 70%-ը, և անհրաժեշտ է անհապաղ ինչ-որ միջոցներ ձեռնարկել՝ այդ ցուցանիշն իջեցնելու համար: Եթե հնարավոր չէ կանխել ջերմոցային գազերի արտանետումները, ուրեմն հարկավոր է գտնել մի միջոց, ինչի շնորհիվ դրանք դուրս կհանվեն երկրի մթնոլորտից: «Հայաստանի կլիման հսկայական փոփոխություն է կրելու հաջորդ հարյուր տարվա ընթացքում. բարձրանալու է ջերմաստիճանը, նվազելու են տեղումները, գետային հոսքը և լճերի մակարդակը, ավելի հաճախակի են դառնալու շոգ եղանակները, երաշտները, սողանքները, սելավներն ու ջրհեղեղները: Եթե հարմարվողականության շուտափույթ լայնածավալ միջոցներ չձեռնարկվեն, ապա հանրապետության ողջ տարածքում բնակչությունը, նրանց ապրուստն ու տնտեսությունը դժվար թե կարողանան խուսափել կլիմայի փոփոխության պատճառած վնասներից». ասվում է «Կլիմայի փոփոխության սոցիալ տնտեսական ազդեցությունը Հայաստանում» ուսումնասիրության մեջ: Այն պատրաստել են Ստոկհոլմի Շրջակա միջավայրի ինստիտուտի և ԱՄՆ Թաֆթսի համալսարանի փորձագետներ Էլիզաբեթ Ա. Սթանթոնը, Ֆրենկ Աքերմանը և Ֆլավիա Ռիսենդեն: Նրանց կանխատեսումներով՝ մինչև դարավերջ Երևանի տարեկան միջին ջերմաստիճանը ներկայիս 11.6 աստիճանից կբարձրանա մինչև 16.6 աստիճանի: Վայքում, որտեղ սպասվում է հայաստանյան ջերմաստիճանի ամենամեծ բարձրացումը, տարեկան միջին ջերմաստիճանը կբարձրանա մինչև 19.2 աստիճան, որը մոտ է Թել Ավիվի կամ Բեյրութի այժմյան կլիմային: Առաջին հայացքից Հայաստանում օդի ջերմաստիճանի բարձրացման կանխատեսումները կարող են ուրախալի թվալ. այստեղ վերջապես կաճեն արևադարձային պտուղները՝ բանանը, կիվին և այլն: Ուսումնասիրության հեղինակները, սակայն, պնդում են հակառակը. գյուղատնտեսությունը լուրջ վնասներ կկրի, քանի որ ոռոգման հետ կապված լուրջ խնդիրներ կառաջանան: Գյուղատնտեսության ընդհանուր կորուստները կգնահատվեն 65145 միլիարդ դրամ կամ 190420 միլիոն դոլար, ինչը նշանակում է ՀՆԱ-ի 25%-ի կրճատում: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Կալյուրանդ․ Եվրախորհրդարանը դեռևս 1987–ին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին»,–գրել է նա ԱՄՆ Պետդեպի զեկույցը ՀՀ մասին․ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ Զեկույցում նշվում է նաև, որ բանակում մահվան դեպքերը պատշաճ չեն հետաքննվում Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա |