Կարմիր խաչը հաստատում է հայ գերու մասին լուրը. Նրանք արդեն աշխատում են այդ ուղղությամբ

Կարմիր խաչը հաստատում է հայ գերու մասին լուրը. Նրանք արդեն աշխատում են այդ ուղղությամբ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել էր ադրբեջանական լրատվականների համաձայն օգոստոսի 26-ին Տավուշի մարզից ադրբեջանական Ղազախի շրջանի Քեմերլի գյուղ անցած քաղաքացու անձնական տվյալներն ու լուսանկարը։

Այդ երկրի ՊՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն, դա 43-ամյա Սարգիս Նորիկի Անանյանն է, որն այժմ բժիշկների վերահսկության տակ է։

Ավելի վաղ հակառակորդի լրատվականները գրում էին, թե քաղաքացին 53-54 տարեկան է, նա մոտ 20 րոպե մնացել է Քեմերլիի գյուղացիներից մեկի տանը, ապա ադրբեջանցի զինվորականները եկել ու տարել են նրան։ Ադրբեջանական որոշ կայքեր էլ շտապել էին նրան դիվերսանտ որակել: Օգոստոսի 27-ին ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայ գերու մասին ադրբեջանական լուրն ապատեղեկատվություն էր որակել՝ նշելով, որ ՀՀ զինված ուժերն առօրյա ծառայություն են իրականացնում:

Ըստ «Ռազմինֆո»-ի, նման անուն-ազգանունով ՀՀ քաղաքացի է բնակվում Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, ծնվել է 1961-ին։

Ավելի ուշ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից պատասխանել են, որ ադրբեջանական կողմի հետ իրենց մանդատի շրջանակում գործընթաց է ընթանում Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 1961-ին ծնված Սարգիս Անանյանի հարցով, գրում է Tert.am-ը:

«Մենք գործում ենք մեր մանդատի համաձայն, ուղղակի ամբողջ խնդիրն է, որ Անանյանի ընտանիքը մեզ չի դիմել»,- ասել են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից:

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի լրատվական ծառայության աշխատակից Հասմիկ Գալստյաննիր հերթին նշել է, որ գերու հետ հանդիպելու թույլտվության համար Ադրբեջանի իշխանություններին դիմել են տեղեկությունը ստանալուց անմիջապես հետո, բայց որևէ պատասխան դեռևս չեն ստացել, գրում է Panorama.am-ը։

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն օգոստոսի 26-ին իր հերթին Հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ տեղեկություններ կան՝ օգոստոսի 26-ին՝ օրվա երկրորդ կեսին, անծանոթ անձը մոտեցել է Նոյեմբերյանի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետերի պայմանագրային զինծառայողների ուղղությամբ, ներկայացել որպես ոսկեվանցի, խոսել աղավաղված հայերենով, սխալ շեշտադրումներով, թույլտվություն խնդրել մոտենալ մեր դիրքապահներին, իսկ երբ վերջիններս հարցուփորձ էին արել, նա չէր կարողացել պատասխանել և փախել էր ադրբեջանական կողմի ուղղությամբ:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---