Ղարաբաղյան հակամարտությանը միջամտելու ցանկացած փորձ գործի կդնի ռազմական ճգնաժամի ձգանը

PanARMENIAN.Net - Հրապարակախոս Եգոր Խոլմոգորովը, մեկնաբանելով «Մայակ» ռադիոյին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի այն հայտարարությունը, թե հնարավոր է խաղաղապահ ստորաբաժանումների մուտքը Լեռնային Ղարաբաղ, նշել է. «Միջազգային միջնորդության ցանկացած խոստումներ առաջնահերթ շոյում են Բաքվի լսողությունը»: «Եթե միջազգային, այլ ոչ միայն ռուս խաղաղապահներն իրոք հայտնվեն հակամարտության գոտում, եւ առավել եւս փորձեն հակառակ հայերի ցանկության ինչ-որ բան վերադարձնել ադրբեջանական տարածքներից, ապա դա կարող է բերել հակամարտության ապասառեցման եւ դարձնել այն իրոք թեժ»,-գտնում է լրագրողը: «Ինչն էլ կարող է լուրջ հետեւանքների շղթա առաջացնել` Ղարաբաղի հետ Ադրբեջանի բախմանը կմիջամտի Հայաստանը, Հայաստանի հետ բախմանը` Թուրքիան, միաժամանակ գործի կդրվեն Ռուսաստանի եւ Հայաստանի դաշինքը եւ ՆԱՏՕ-ի պայմանագրերը...»,-շարունակել է Խոլմոգորովը: «Այսինքն, հակամարտությանը դիպչելու ցանկացած փորձ, նույնիսկ հաշտեցման եղանակով, գործի կդնի լիակատար դիվանագիտական եւ ռազմական ճգնաժամի ձգանը»,-համոզված է փորձագետը:-Ուստի իրական խաղաղարարության եւ «խաղաղարար գործողության» միջեւ կա հսկայական տարբերություն»:



Նրա խոսքերով, «մի բան է, երբ ռուս խաղաղապահները գրագետ ձեւով ներգրավվում են հակամարտության գոտում արդեն ստեղծված իրավիճակին, եւ այլ է, երբ բազմազգ համակազմը աղմուկ հանելով գալիս է «խաղաղարարություն» անելու»: «Թե ինչով կարող է ավարտվել նման խաղաղարարությունն աշխարն արդեն տեսել է: Եվ ոչ միայն Հարավսլավիայում..»,-նշել է Խոլմոգորովը, հաղորդում է Lentacom.ru-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---