Բաքու. «Ադրբեջանցիների խաղաղ ցույցը Թեհրանում խեղդվեց արյան մեջ»

PanARMENIAN.Net - «Մայիսի 28-ին տեղի ունեցած հարավային ադրբեջանցիների տարերային հանրահավաքը Իրանի խորհրդարանի առջեւ ցրվեց առանձնահատուկ դաժանությամբ: «Իրանի իշխանությունները ադրբեջանցիների ցույցը ճնշելու համար օգտագործել են հատուկ պատժիչ «Եգանի Բիժե» գվարդիան»,-ասվում է Հարավային Ադրբեջանի իրավունքների պաշտպանության կոմիտեի հայտարարության մեջ: Հաղորդագրության մեջ ասվում է, որ Իրանում զանգվածային ելույթների ընթացքում 50 ադրբեջանցիներ զոհվել են, 600-ը` վիրավորվել եւ չորս հազարից ավելին ձերբակալվել: «Իրանի իշխանությունները ուժ են կիրառել խաղաղ ցուցարարների դեմ Թավրիզում, Թեհրանում, Ուրմիայում, Պարսաբադում, Մեշկինում, Սուլդուզում: Իսկ մայիսի 28-ին կայանալիք ակցիան Թեհրանի կենտրոնում խեղդվեց արյան մեջ: Անկախ ամեն ինչից, ադրբեջանցիների ազգային զարթոնքի այդ բռնկումը կմտնի Ադրբեջանի պատմության մեջ, որպես Հարավային Ադրբեջանում ազգային-ազատագրական շարժման հերթական ալիք»,-նշվում է հայտարարության մեջ, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---