Մինչև ՌԴ այցելելը Ռուսաստանի և ՀՀ երկքաղաքացին պարտավոր չէ ԴՄԾ-ին այդ մասին տեղեկացնել

Մինչև ՌԴ այցելելը Ռուսաստանի և ՀՀ երկքաղաքացին պարտավոր չէ ԴՄԾ-ին այդ մասին տեղեկացնել

PanARMENIAN.Net - Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը բացատրություն է տարածել ՌԴ-ում ընդունված երկքաղաքացիության մասին օրենքի վերաբերյալ:

Ինչպես նշվում է դեսպանատան հաղորդագրության մեջ, ըստ Ռուսաստանի Դաշնության վարչական օենսդրության, Ռուսաստանի քաղաքացիները երկրորդ (օտարերկրյա) քաղաքացիություն ձեռք բերելուց հետո անհապաղ պետք է տեղեկացնեն ՌԴ միգրացիոն ծառայություններն՝ անձամբ կամ փոստով, Ռուսաստանի Դաշնության տարածքում, այլ ոչ թե՝ Հայաստանի:

Այսպիսով, Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը և ՌԴ ԴՄԾ-ը Հայաստանում ծանուցումներ չեն ընդունում ու չեն դիտարկում: Այն ՌԴ քաղաքացիները, որոնք ունեն Հայաստանի քաղաքացիություն և մշտական բնակվում են Հայաստանի Հանրապետությունում, երկքաղաքացիության մասին պարտավոր չեն տեղեկացնել մինչև Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելը:

Օգոստոսի 17-ից երկքաղաքացիություն ունեցող ռուսաստանցիները պետք է իրազեկեն այդ մասին ՌԴ ԴՄԾ աշխատակիցներին: Օտարերկրյա անձնագիրը թաքցնելու համար սպառնում է քրեական պատասխանատվություն՝ մինչև 200.000 ռուբլի տուգանք կամ 400 ժամ ուղղիչ աշխատանքներ:

Քաղաքացիները պետք է փաստաթղթերը ներկայացնեն մինչև հոկտեմբերի 4-ը: Դա կարելի է անձամբ անել ԴՄԾ բաժանմունքում կամ փոստով փաստաթղթերն ուղարկելով: Ժամանակին չներկայացնելու կամ թերի փաստաթղթերի համար նույնպես կարող է պատիժ սահմանվել: Օրենքը տարածվում է նաև այն մարդկանց վրա, որոնք ոչ միայն երկրորդ անձնագիր ունեն, այլ նաև բնակվելու իրավունք կամ մեկ այլ փաստաթուղթ, որը «հաստատում է մշտական բնակության իրավունքը օտարերկրյա պետությունում»:

Բացառություն է արվել Ղրիմի ու Սևաստոպոլի բնակիչների համար՝ երկքաղաքացիության մասին նրանք կարող են հաշվետու լինել 2016 թ. հունվարի 1-ից: Ազատվում են դիմում ներկայացնելուց Թուրքմենստանի ու Տաջիկստանի անձնագիր ունեցող ռուսաստանցիները, որոնց հետ Ռուսաստանը պայմանագիր ունի կնքած երկքաղաքացիության մասին: Կարող են չիրազեկել նաև մշտապես այլ երկրում բնակվող քաղաքացիները:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---