Հայ-թուրքական սահմանը խախտած անձն Աֆղանստանի քաղաքացի է

Հայ-թուրքական սահմանը խախտած անձն Աֆղանստանի քաղաքացի է

PanARMENIAN.Net - ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչությունը պարգևատրել է հայ գյուղացիներին, որոնք օգնել են ռուս սահմանապահներին ձերբակալել պետական սահմանը խախտող անձին: Միջադեպը տեղի էր ունեցել սեպտեմբերի 2-ին հայ-թուրքական սահմանին:

Սահմանախախտը 1988 թ.-ին ծնված Աֆղանստանի քաղաքացի Ֆարիդ Եմամի Սաթարան է, որը չի հասցրել հասնել արգելապատնեշի ինժեներական կոնստրուկցիաներին: Նա բացատրել է, որ ցանկացել է Իրանից տեղափոխվել Թուրքիա, որտեղ բնակվում է իր ընտանիքը:

«Արարատի մարզի բնակիչներ Ռաֆիկ Պետրոսյանը և Կարո Դավթյանը հայտնաբերել են սահմանախախտին Արաքս գետի ափին և ձերբակալմանն ուղղված միջոցառումներ են ձեռնարկել՝ կապ հաստատելով սահմանապահների հետ: Արձագանքման խումբն անմիջապես մեկնել է դեպքի վայր», - ասել է « Սահմանային վարչության մամուլի քարտուղար Սերգեյ Գրեչինը, գրում է «Նովոստի-Արմենիան»:

Ձերբակալվածին հանձնել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին, որոնք պարզում են միջադեպի հանգամանքները:

Արարատ գյուղի երկու հայ գյուղացիներ պարգևատրվել են շնորհակալագրերով և արժեքավոր նվերներով` պետական սահմանի պաշտպանության գործում ակտիվ աջակցություն ցուցաբերելու համար:

Իրանի (45 կմ) և Թուրքիայի (330 կմ) հետ Հայաստանի պետական սահմանի պահպանությունն իրականացնում է Ռուսաստանի ԱԴԾ-ի Սահմանային վարչությունը: Հայաստանի ղեկավարությունը ռուս սահմանապահների գործունեությունը, ինչպես նաև ռուսական ռազմաբազայի առկայությունը հանրապետության ազգային անվտանգության կարևոր բաղկացուցիչն է համարում: Հայաստանում ռուս սահմանապահների գործունեության համար հիմք է ծառայում Հայաստանի տարածքում Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին միջպետական պայմանագիրը, որը կնքվել է Երևանում 1992 թ.-ի սեպտեմբերի 30-ին: Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահ վարչությունը ներառում է չորս սահմանային ջոկատ՝ Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում: Հայաստանում ռուս սահմանապահների կեցությունը (մոտ 4,5 հազար սահմանապահ) հավասարապես ապահովվում է երկու պետությունների կառավարությունների կողմից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---