Քոբուլեթում բողոքում են թուրքական մեդրեսեի բացման դեմ. Կառույցի դռան վրա խոզի գլուխ են կախել

Քոբուլեթում բողոքում են թուրքական մեդրեսեի բացման դեմ. Կառույցի դռան վրա խոզի գլուխ են կախել

PanARMENIAN.Net - Վրացական հանգստավայր Քոբուլեթի բնակիչները, բողոքելով մեդրեսեի բացման դեմ, խոզ են մորթել և գլուխը կախել ապագա հաստատության դռան վրա:

Ըստ տեղի բնակիչների, մեդրեսեն, որը մահմեդական ուսումնական հաստատություն է, մտադիր էր բացել Թուրքիայի ոմն քաղաքացի: Իմանալով այդ մասին բնակիչները դուրս են եկել բողոքի ակցիայի՝ մի քանի րոպեով փակելով Բաթում-Քոբուլեթ մայրուղին, հետո պղծել են տարածքը, որտեղ նախատեսվում է բացել մեդրեսեն՝ նպատակ ունենալով կասեցնել դա:

Ինչպես հայտնում է Frontnews-ը շրջանի վարչկան ղեկավար Սուլխան Եվգենիձեի վրա հղումով, շրջանի ղեկավարությունը թույլտվություն չի տվել մեդրեսի բացման համար, սակայն եթե նման փաստաթուղթ լինի, նա խնդիր չի տեսնում: Տեղաբնակները, հակառակը, հայտարարում են, որ թույլ չեն տա մահմեդական հաստատության բացում: Վրաստանի մահմեդականների կազմակերպության ղեկավար Տարիել Նակաիձեն գնահատել է տեղի ունեցածը որպես այլ դավանանքի քաղաքացիների կրոնական զգացմունքների ոտնահարում: «Ես մի բան կարող եմ ասել՝ դա անդաստիարակության դրսևորում է և վիրավորում է քաղաքացիների կրոնական զգացմունքները»,-նշել է նա:

Կրոնական հողի վրա բախումներ Վրաստանում բավականին հաճախ են առաջանում: Պատճառը՝ երկրի սողացող իսլամականացման մտավախություններն են: Աջարիայի մայրաքաղաք Բաթումում թուրքական Ազիզիե մզկիթի կառուցման նախագիծը բազմահազարանոց հանրահավաքների պատճառ դարձավ: 2012-ին բնակիչները պահանջեցին փակել մզկիթը: Լանչխուտիի շրջանի Նիգվզիանի գյուղի բնակիչները դժգոհ են մահմեդականներից, որոնք վերաբնակվել են Աջարիայից: 2013-ին տեղաբնակների պահանջով և մաքսային փաստաթղթերրի սխալ ձևակերպման պատրվակով քանդվեց Թուրքիայից բերված մինարեն՝ գործն արդեն բախումների էր հասնում, ավելի ուշ այն վերականգնվեց: Նոր մզկիթների կառուցման դեմ բողոքի ցույցեր են անցնում վրացական բազմաթիվ քաղաքներում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---