Lenovo հեռախոսների նորագույն մոդելները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում

Lenovo հեռախոսների նորագույն մոդելները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում արդեն հասանելի են Lenovo բջջային հեռախոսների նորագույն մոդելները: Առաջարկվող լայն տեսականին ներառում է Lenovo բջջային հեռախոսներ՝ գնային լայն ընտրությամբ՝ 80 900-ից մինչև 236 900 դրամի սահմաններում: Նոր առաջարկը հիմնված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանում Lenovo ընկերության ներկայացուցիչ «Ֆայն» ՍՊԸ համագործակցության վրա:

ՎիվաՍել-ՄՏՍ-ից հայտնում են, որ ընկերությունն առաջարկում է իր սպասարկման կենտրոնից Lenovo հեռախոս ձեռք բերելու ևս մեկ շահավետ տարբերակ: Այսպես՝ ցանկության դեպքում հեռախոսի հետ միասին նաև կարող է տրամադրվել ներառված հատուկ փաթեթ՝ 5000-ից 10000 ՄԲ ինտերնետ և 5000-ից 10000 րոպե ներցանցային խոսելաժամանակ՝ հաճախորդի նախընտրած կանխավճարային քարտի համար: Փաթեթը կարող է օգտագործվել 6 ամսվա ընթացքում:

Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---