Հայկական բանակը կհամալրվի նոր հեռահար զենքով

Հայկական բանակը կհամալրվի նոր հեռահար զենքով

PanARMENIAN.Net - Հայաստանի զինված ուժերը կհամալրվեն նոր հեռահար զենքով: Այդ մասին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների և պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նախարարը չի մանրամասնել, թե Հայաստանն ումից է գնելու այդ զենքերը: Օհանյանը հիշեցրել է ռազմական գաղտնիքի և դրա պահպանման սկզբունքի մասին` հավելելով, որ այն, ինչ կարող էր` արդեն ասել է», -մեջբերում է նախարարին «Առավոտը»:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցին՝ Սեյրան Օհանյանն ասել է, որ Ադրբեջանի պաշտպանունակության և սպառազինության հարցը մշտապես հայկական կողմի ուշադրության կենտրոնում է: «Մենք մեր տեսակետներն ու մտահոգությունը հայտնում ենք բոլոր ատյաններում»,- ասել է նա: Հիշեցնենք, որ ավելի վաղ նախարարն ասել էր, որ նոր՝ «հեռահար, գերճշգրիտ» սպառազինության ձեռքբերումը կավարտվի 2014 թ.: Չի բացառվում, որ խոսքը ռուսական «Իսկանդեր» օպերատիվ տակտիկական հրթիռային համակարգի արդիականացված մոդելի մասին է: Դեռ 2013 թ. ամռանը «Ազատություն» ռադիոկայանն իր աղբյուրների վրա հղումով հայտնել էր, որ Հայաստան են ներկրվել «Իսկանդեր» տիպի համակարգեր, սակայն պաշտոնապես այդ տեղեկատվությունը ոչ հաստատվեց, ոչ հերքվեց:

ՊՆ ղեկավարն իրազեկեց նաև, որ իրավիճակը սահմանին հանդարտվել է. «Կրակոցներ լինում են, բայց քիչ: ՀՀ սահմանին դրանք նվազագույնի են հասել, ԼՂՀ սահմաններին օրական 30-40 կրակոց է հնչում»: Օհանյանը նշեց նաև, որ հայ զինծառայողների խիզախության շնորհիվ Ադրբեջանի դիվերսիոն հարձակումների ժամանակ պետության ղեկավարի դիրքերը հաջորդած եռակողմ հանդիպումներում էլ ավելի ամուր էին:

Ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողություններն աննախադեպ էին 1994 թվականից ի վեր: Տարեսկզբից արդեն գրանցվել է հրադադարի խախտման մոտ 18 հազար դեպք ադրբեջանական կողմից, այն դեպքում երբ 2013-ին տարվա ընթացքում այդ թիվը հասավ 13 հազարի: Հուլիսի 28-ից Ադրբեջանը դիվերսիոն և սադրիչ գործողությունների դիմեց հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները 8-9 անգամ գերազանցեցին հայկական կոմիղ կորուստները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---