Հրաչիկ Բաբայանը` հրաձգության աշխարհի փոխչեմպիոն

Հրաչիկ Բաբայանը` հրաձգության աշխարհի փոխչեմպիոն

PanARMENIAN.Net - Իսպանիայի Գրանադա քաղաքում շարունակվող հրաձգության աշխարհի 51-րդ առաջնությունում Հայաստանը ներկայացնող Հրաչիկ Բաբայաննօդամղիչ հրացանով (10 մետր, 60 կրակոց) երիտասարդների պայքարի եզրափակիչում 205,7 միավորով գրավել է երկրորդ տեղը` դառնալով աշխարհի փոխչեմպիոն:

Առաջին և երրորդ տեղերում Ռուսաստանը ներկայացնող մարզիկներն են Վլադիմիր Մասլենիկովը և Եվգենի Պանչենկոն:

Հրաձգութան Աշխարհի 51-րդ առաջնությունը, որը տեղի է ունենում 4 տարին մեկ՝ օլիմպիական խաղերի միջակայքում, այս տարի անցնում էսեպտեմբերի 6-20-ը: Բացի մեդալներից, ստուգատեսին մասնակցող 94 երկրի 2000 հրաձիգ պայքարում է նաև 2016-ի օլիմպիական խաղերի 64 ուղեգրի համար: Աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնում են մարզիկներ Զավեն Իգիթյանը և Սևակ Արշակյանը՝ ատրճանակ ձևում, Հրաչիկ Բաբայանը և Քրիստիան Լաուերը՝ հրացանում, Լիլիթ Մկրտչյանը, Ռազմիկ Մինասյանը, Հովհաննես Խաչատրյանը և Շանթ Սարգսյանը՝ վազող թիրախում:

Նախօրեին` սեպտեմբերի 14-ին, Հրաչիկ Բաբայանը որակավորման փուլում 78 մարզիկի հետ պայքարում գլխավորել էր մրցաշարային աղյուսակը: Լավագույն ութնյակն այսօր` սեպտեմբերի 15-ին, մասնակցել է եզրափակիչ փուլին:

ՀՀ չեմպիոն և մրցանակակիր, 2011-ից միջազգային կարգի սպորտի վարպետ Հրաչիկ Բաբայանը 2014-ի օգոստոսին Չինաստանի Նանկին քաղաքում անցկացվող 2-րդ պատանեկան Օլիմպիական խաղերում նվաճել է արծաթե մեդալ, իսկ հունվարի 22-25-ը Մյունխենում հրաձգության միջազգային մրցաշարում դարձել բրոնզե մեդալակիր: Նա 2013-ի «Ուկրաինայի երիտասարդների բաց առաջնություն հրաձգության օդամղիչ ձևերից» և «Գրան պրի «Պոդիլլյայի գավաթ», ՀՀ հրաձգության հավաքականի կազմում` «Պոդիլլյայի գավաթ» մրցաշարերի չեմպիոն է:

Հրաչիկ Բաբայանը ծնվել է 1996-ի օգոստոսի 1-ին Երևանում: 2010-ից զբաղվում է հրաձգությամբ: 2012-ի ՀՀ, 2013-ին ՀՀ և Ուկրաինայի ռեկորդակիր է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---