17  Ազատ Արցախի երեխաները

Gallup. Արցախցիներն ամենաերջանիկն են Հարավային Կովկասում

Gallup. Արցախցիներն ամենաերջանիկն են Հարավային Կովկասում

PanARMENIAN.Net - Gallup և Healthways կազմակերպությունները հրապարակել են հերթական «երջանկության վարկանիշը», որն արտացոլում է աշխարհի 135 երկրում ու տարածաշրջանում բնակվող մարդկանց տրամադրությունն ու ինքնաընկալումը:

Հաշվետվությունը հիմնված է 5 ցուցիչի վրա, այդ թվում՝ կյանքի նպատակադրումը, սոցիալական կապերը, ֆինանսները, ֆիզիկական առողջությունը:

Լեռնային Ղարաբաղը 14% երջանիկ բնակչությամբ առաջ է անցել Հայաստանից, որտեղ երջանիկ է մարդկանց 8%-ը, Ադրբեջանից (9%), Թուրքիայից (11%) և Վրաստանից (7%): Ադրբեջանն ու Հայաստանը երջանկության վարկանիշում 111 և 112-րդ տեղերում են:

Արցախի աղի բնակչությունն իր հերթին նույնքան երջանիկ է, որքան Մակեդոնիայի, Հարավային Կորեայի, Իրանի, Ռումինիայի, Մոլդովայի, Հորդանանի բնակիչները: ԼՂՀ-ն կիսում է Երջանկության վարկանիշի 75-80 հորիզոնականները վերոնշյալ երկրների հետ:

Վարկանիշի առաջին տեղում է Պանաման՝ այստեղ երջանիկ է բնակչության 61%-ը: Երկրորդը ցուցակում Կոստա Ռիկան է 44%-ով, երրորդը՝ Դանիան 40%-ով: Հատկանշական է, որ երջանիկ «քսանյակում» ամենից շատը լատինամերիկյան պետություններն են, որտեղ բնակչության կենսամակարդակը միջակ է (12 երկիր), Կանադան ու ԱՄՆ-ն և ընդամենը 3 եվրոպական երկիր:

Ցուցակը եզրափակում են Սիրիան ու Աֆղանստանը, որտեղ երջանիկ է բնակչության ընդամենը 1%-ը:

Ավելի վաղ հրապարակված The Children’s society կազմակերպության հետազոտության համաձայն, Հայաստանը երրորդն է Մակեդոնիայից ու Նիդերլանդներից հետո երեխաների երջանկության ցուցանիշով: Ռուսաստանցի երեխաները 19-րդ տեղում են, ցուցակը եզրափակում են Թուրքիայի, ԱՄՆ, Կանադայի, Իտալիայի ու Լեհաստանի երեխաները:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---