Հետևելով Շոտլանդիայի օրինակին՝ անկախանալու մասին է խոսում նաև Տեխասը

Հետևելով Շոտլանդիայի օրինակին՝ անկախանալու մասին է խոսում նաև Տեխասը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 18-ին Շոտլանդիայում կայանալիք անկախության հանրաքվեն «անջատումների» ալիք է բարձրացրել աշխարհում: Այդպես, ԱՄՆ Տեխաս նահանգի Ազգայնական շարժման նախագահ Դենիել Միլլերը, որը ցանկանում է, որ օրենսդիր ժողովն առանձնացման մասին հարցը դնի նահանգի բնակիչների քվեարկությանը, ասում է, որ Շոտլանդիայում կայանալիք հանրաքվեն բարի նշան է իր գլխավորած շարժման համար:

«Եթե դա կարող է անել Շոտլանդիան, կարող է անել նաև Տեխասը»,-հայտարարել է նա:

Անջատվելու դեպքում ԱՄՆ գլխավոր անասնապահական ու նավթարդյունաբերական նահանգը կդառնա աշխարհի 12-րդ խոշորագույն էկոնոմիկան, որն իր ծավալով կգերազանցի Մեքսիկայի կամ Իսպանիայի տնտեսությունների ծավալը, ասել է Միլլերը: Նրա գլխավորած կազմակերպությունը հանդես է գալիս Տեխասի անկախացման օգտին դեռևս 90-ականների վերջից»,- հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Ըստ Միլլերի, շոտլանդական հանրաքվեն հետաքրքրություն առաջացրեց Տեխասի նմանատիպ շարժման հանդեպ: Նա հավելել է, որ իրեն մտահոգում է այն փաստը, որ անկախ Տեխասը կկորցնի խոշոր դաշնային ինստիտուտները, ինչպիսիք են ՆԱՍԱ-ն ու բազմաթիվ ռազմակայանները:

«Անկախ արդյունքից շոտլանդական հանրաքվեն ոգեշնչման ու տեղեկատվության աղբյուր է, որը կարող է առնչություն ունենալ այն ամենին, ինչ կատարվում է Տեխասում»,-ասել է Միլլլերը:

Public Policy Polling ծառայության 2013-ի հունվարին անցկացված սոցհարցման համաձայն, Տեխասում ընտրողների մոտ 20 տոկոսը պատրաստ էր հավանություն տալ ԱՄՆ կազմից Տեխասի դուրս գալուն Բարաք Օբամայի վերընտրվելու կապակցությամբ: Միևնույն ժամանակ 67 տոկոսը դեմ արտահայտվեց այդ քայլին:

Նահանգի բնակչությունը հասնում է 27 միլիոնի:

Հարցումների վերջին տվյալների համաձայն, Շոտլանդիայի անկախության հակառակորդների թիվը կտրուկ գերազանցել է կողմնակիցների քանակը՝ 52 տոկոս 48-ի դիմաց: Հարցումները ցույց տըվեցին նաև, որ 4,3 մլն շոտլանդացի ընտրողների 8-14 տոկոսը դեռ չի կողմնորոշվել:

Սեպտեմբերի 18-ի հանրաքվեից երկու օր առաջ երեք հիմնական բրիտանական կուսակցությունների առաջնորդները հանդես եկան համատեղ ուղերձով՝ խոստանալով Շոտլանդիային ավելի մեծ ինքնավարություն:

Նախկին բրիտանացի բարձրաստիճան զինվորականները ևս դիմել են Շոտլանդիայի բնակիչներին՝ կոչ անելով դեմ քվեարկել տարածաշրջանի անջատմանը Մեծ Բրիտանիայից:

Կոչը ստորագրել են Միացյալ Թագավորության յոթ նախկին պաշտպանության նախարարներ, ինչպես նաև ՌԾՈւ, ՌՕՈւ նախկին ղեկավարներն ու բանակի հրամանատարները: Ընդհանուր առմամբ բաց նամակը ստորագրել է 14 նախկին բարձրաստիճան զինվորական, գրում է «Տրուդ» թերթը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---