ՄԱԿ խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեն ստիպված է եղել դադարեցնել աշխատանքն Ադրբեջանում

ՄԱԿ խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեն ստիպված է եղել դադարեցնել աշխատանքն Ադրբեջանում

PanARMENIAN.Net - ՄԱԿ մարդու իրավունքների խումբը, որը ստուգում է խոշտանգումների փաստերն Ադրբեջանում, ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը, քանի որ նրա մուտքը որոշ ուղղիչ հաստատություններ կասեցվել է:

Խմբի հայտարարության մեջ ասվում է, որ իշխանությունների գործողությունները հակասում են այն հայտարարություններին, որ ՄԱԿ ներկայացուցիչների գործունեությունն այդ հաստատություններում կապահովվի: Հինգ անկախ փորձագետներից բաղկացած խումբը նշել է նաև, որ հեռացվել է աշխատանքից որոշ տեղերում, ուր նրան սկզբնական շրջանում թույլ են տվել մուտք գործել:

Ըստ խմբի հայտարարության, այցն այն աստիճանի վարկաբեկվեց, որ նրանք ընդհատեցին սեպտեմբերի 14-ի առաքելությունն ավատրից մի քանի օր առաջ, հայտնում է reuters-ը:

Հայտարարության մեջ մանրամասներ չեն բերվում, թե խոշտանգում են արդյոք կալանավորներին բանտերում, ուր փորձել են այցելել հանձնաժողովի անդամները:

Օգոստոսին Amnesty International-ը հայտարարել է, որ ձերբակալված քաղաքացիական ակտիվիստները նոր օրենքի զոհ դարձան, որով սահմանափակվում են ազատ արտահայտման պաշտպանությանն ուղղված քաղաքացիական հասարակության գործողությունները:

2013-ի հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունը քաղաքական ընդդիմադիրներին ու ակտիվիստներին ճնշելու արշավ սկսեց: Մի շարք օրենքներում ուղղումներ կատարվեցին ՈԿԿ գործունեության վերաբերյալ: 2014-ի կեսերին Ադրբեջանում կտրուկ աճեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները:

Հուլիսի 30-ին Լեյլա Յունուսին ձերբակալեցին պետական դավաճանության, հարկերի վճարումից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափի խարդախության մեջ: Նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին ձերբակալեցին օգոստոսի 5-ին, երբ նրան մեղադրանք ներկայացվեց պետդավաճանության և խոշոր չափի խարդախության համար:

Լեյլա Յունուսը Բաքվի Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն է, զբաղվում է քաղբանտարկյալների պաշտպանությաբ, ինչպես նաև Հայաստանի հետ երկխոսության հաստատման ու ժողովրդական դիվանագիտության նախաձեռնողներից է, ինչն էլ առիթ հանդիսացավ նրան պետական դավաճանության մեջ մեղադրելու համար:

Ավելի վաղ Ազգային անվտանգությունը ձերբակալել է հայտնի լրագորղ Ռաուֆ Միրկադիրովին՝ Հայաստանի համար լրտեսելու մեղադրանքով: Նա այդ հանցագործությունն իբր կատարել է 2008-2009 թվականներին, հայերին կարևոր փաստաթղթեր հանձնելով Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած միջոցառման շրջանակում, որի ղեկավարն է Լեյլա Յունուսը: Ուստի, հավանաբար, Յունուսներին ցանկանում են մեղադրել մեղասակցության մեջ:

Վերջին տարիներին ձերբակալվել է առնվազն 40 լրագրող, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներ ու իրավապաշտպաններ տարբեր շինծու մեղադրանքների հիման վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---