Կիպրոսի գործընթացը նոր փուլ է մտնում` համայնքների ղեկավարները պայմանավորվել են

Կիպրոսի գործընթացը նոր փուլ է մտնում` համայնքների ղեկավարները պայմանավորվել են

PanARMENIAN.Net - Կիպրոսի համայնքների առաջնորդները որոշել են փորձել արագացնել կարգավորման գործընթացն ու անցնել «կառուցվածքային բանակցությունների» հաջորդ փուլին: Այդ մասին Կիպրոսի գծով ՄԱԿ գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ խորհրդական Էսպեն Բարտ Էյդեն հայտարարել է ՄԱԿ բուֆերային գոտում տեղի ունեցած Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի և կիպրոսցի թուրքերի ղեկավար Դերվիշ Էրօղլուի հանդիպումը:

Ըստ Էյդեի, հանդիպմանը ղեկավարները համաձայնվել են, որ կարգավորման բոլոր հարցերի շուրջ կողմերի առաջարկությունների ներկայացման փուլն ավարտված է և որոշվել է անցնել «կառուցվածքային բանակցությունների» հաջորդ փուլին:

«Նրանք հրահանգել են բանակցություններում իրենց ներկայացուցիչներին ակտիվ փուլի անցնել վերացնելու համար տարաձայնությունները իրական բանակցությունների միջոցով առկա չլուծված առանցքային հարցերի շուրջ: Նրանք նաև բանախոսներին հրահանգել են բարձրացնել հանդիպումների ինտենսիվությունը»,-ասել է Էյդեն:

Էյդեն, որը նախկինում Նորվեգիայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում, ՄԱԿ գլխավոր քարտուղարի կողմից նշանակվեց հատուկ խորհրդական Կիպրոսի հարցով: Կիպրոսի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Նիկոս Խրիստոդուլիդիսն այդ նշանակումն ու Էյդեի ժամանումը երկիր համարեց իրադարձությունների դրական զարգացում: «Մենք կարծում ենք, որ դա կարող է նոր խթան հանդիսանալ կարգավորման համար,-հայտարարել է Խրիստոդուլիդիսը: Միևնույն ժամանակ մենք կցանկանայինք նշել, որ հատուկ խորհրդականի նշանակումը Կիպրոսի հարցով չի կարող ինքնին որոշ դժվարությունների լուծում լինել, քանի որ դրանք կարող են հաղթահարվել միայն Թուրքիայի ակտիվ մասնակցության դեպքում Կիպրոսի հարցի լուծմանը», հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Հուլիսին մի խումբ կիպրոսցիներ, որոնք տուժել էին 1974 թ. թուրքերի Կիպրոս ներխուժման ժամանակ, դիմեցին Հաագայի Միջազգային քրեական դատարան Թուրքիայի կառավարության դեմ հայցով: Նրանք խնդրել են «հետաքննել Թուրքիայի հանցագործությունները Կիպրոսի Հանրապետության տարածքում և, մասնավորապես, գրավյալ տարածքներում թուրքական բնակավայրերի ավելացման հարցը: Այդ մասին ասվում է իսրայելյան իրավաբանական Shurat HaDin Law Center ընկերության մամուլի հաղորդագրության մեջ, որը օգնել է նախապատրաստել հայցը:

Հայցը ներկայացրել են Կիպրոսի Հանրապետությունից Եվրախորհրդարանի պատգամավոր Կոստաս Մավրիդիսը և «Կիպրոսցիներն ընդդեմ թուրքերի ռազմական հանցագործությունների» ասոցիացիան: Այն միավորում է հիմնականում փախստականների, որոնք ստիպված են եղել լքել տներն ու թողնել գույքը Թուրքիայի ռազմական ներխուժման արդյունքում:

Հայցում նշվում է, որ Անկարան շարունակում է անպատիժ մնալ իր հանցագործությունների համար: «Ներխուժման պահից ի վեր Թուրքիան մշտապես հավաքել է, հորդորել է և տեղափոխել է իր գյուղաբնակներին գրավյալ տարածքներ,-ասվում է հաղորդագրության մեջ:-Վերաբնակեցման ժողովրդագրական ծավալները սպառնում են ի չիք դարձնել հակամարտության հնարավոր կարգավորումը»:

Մավրիդիսը հայտարարել է, որ ապօրինի վերաբնակեցումները և մյուս ապօրինությունները Կիպրոսի գրավյալ տարածքներում, որ կատարում են թուրք զինվորականները, «քաղաքական հարց չեն, այլ միջազգային իրավունքի և արդարության»: «Միջազգային դատարանը պետք է քննի այդ փաստերն ու որոշում կայացնի հօգուտ քաղաքակրթության և մարդու իրավունքների»,-ասել է նա:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մայիսին վճռեց, որ Թուրքիան պետք է 90 մլն եվրո վճարի Կիպրոսին որպես հատուցում 1974 թվականի ռազմական ներխուժման համար: Ինչպես գրում է Hurriyet Daily News-ը, այդ գումարից 30 մլն եվրոն կբաշխվի անհետ կորած կիպրոսցի հույների հարազատներին, իսկ 60 մլն եվրոն որպես հատուցում կվճարվի Կարպաս թերակղզում ապրող կիպրահույներին: Եվրոպական դատարանը պարտավորեցրել է Թուրքիային հատուցումը վճարել 18 ամսվա ընթացքում:

Դեռ 2009 թվականին դատարանը որոշում էր կայացրել, որ Թուրքիան պետք է 13 մլն եվրո վճարի Անկարայի կողմից կիպրոսցի հույների սեփականության իրավունքը խախտելու համար: 2001 թվականին ՄԻԵԴ-ը որոշում կայացրեց 1974 թ. թուրքական ներխուժման դեմ Կիպրոս, սակայն հատուցման չափն այն ժամանակ չնշվեց:

Եվ, անշուշտ, Թուրքիան մտադիր չէ կիպրոսցի հույներից հատուցում վճարել 1974 թվականին կղզում իրագործած գործողության համար: Ըստ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի, ՄԻԵԴ որոշումը «սխալ է ու անհետևողական», զուրկ է իրավական հիմքից ու չի կարող կիրառվել գործնականում: Նա նաև նշել է, որ դատարանի վճիռը չի ստիպի Թուրքիային հրաժարվել Կիպրոսի հարցի արդար ու վերջնական հանգուցալուծման հարցում իբր անփոփոխ դիրքորոշումից:

«Աթիլա» գործողությունը (Թուրքիայի զինված ուժերի ներխուժումը հյուսիսային Կիպրոս) իրականացվեց 1974 թվականի հուլիսի լույս 21-ի գիշերը: Ներխուժումը տեղի ունեցավ Հունաստանում «սև գնդապետների» խունտայի կառավարման վերջին օրերին ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի թողտվությամբ, որոնք հանդես էին գալիս որպես Կիպրոսի հունական ու թուրքական համայնքների միջև լիազորությունների բաժանման մասին նախկինում կնքված համաձայնության երաշխավորներ:

Որպես անկախ պետություն Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից, որը, ըստ ՄԱԿ-ի բանաձևերի օկուպացնում է այս տարածքը, որը զավթվել է Կիպրոսի Հանրապետությունից` 1974 թվականի ներխուժման ժամանակ։ Աշխարհի պետությունների մեծ մասը համարում է, որ Հյուսիսային Կիպրոսը Կիպրոսի Հանրապետության օկուպացված տարածքն է։ Կղզու օկուպացված մասում գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են քրիստոնեական հուշարձանները՝ Թուրքիան, ինչպես միշտ, փորձում է ոչնչացնել բնիկ բնակչության գոյության հետքերը:

Կիպրոսի Հանրապետությունը պահպանում է կղզու ամբողջ տարածքի ինքնիշխանությունը, 2004 թվականից անդամակցում է Եվրամիությանը: ԵՄ-ն համարում է, որ կղզու հյուսիսային մասը ժամանակավորապես չի վերահսկվում օրինական կառավարության կողմից:

Կղզու միավորման մասին բանակցություններն ընթանում են թուրքական զորքերի ներխուժումից ի վեր, սակայն ապարադյուն: 2013-ի դեկտեմբերի վերջում Հունաստանի ԱԳՆ-ն, որին 2014-ի հունվարի 1-ին անցավ ԵՄ-ումնախագահությունը, հայտարարել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանավեճ սկսելու իմաստ չի տեսնում, քանի դեռ Անկարան չի ճանաչել Կիպրոսի Հանրապետությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---