Հանրաքվեն Շոտլանդիայում մեկնարկել է. Որոշվում է միասնական Բրիտանիայի ճակատագիրը

Հանրաքվեն Շոտլանդիայում մեկնարկել է. Որոշվում է միասնական Բրիտանիայի ճակատագիրը

PanARMENIAN.Net - Շոտլանդիայում մեկնարկել է հանրաքվեն, որի արդյունքների համաձայն երկիրը կամ դուրս կգա միասնական թագավորության կազմից, կամ միասնական պետության մաս կմնա:

Վերջին հարցման արդյունքները, որ նախօրեին հրապարակել էր Daily Record թերթը, վկայում է անկախության հակառակորդների փոքր առավելության մասին: Ըստ հարցման արդյունքների, Մեծ Բրիտանիայի կազմում մնալու օգտին է արտահայտվել շոտլանդացիների 48 տոկոսը, անկախության օգտին՝ 43 տոկոսը, 9 տոկոսը դեռ չի կողմնորոշվել: «Առանց այդ 10 տոկոս չկողմնորոշվածների հարաբերակցությունը կլինի հետևյալը. դեմ՝ 53 տոկոս, կողմ՝ 47 տոկոս: Ապագայի ճակատագիրը կորոշեն հենց այդ չկողմնորոշվածների ձայները:

Հանրաքվեին ակնկալվում է ընտրողների աննախադեպ մասնակցություն, հայտնում է BBC-ին: Ըստ պաշտոնական տվյալների, քվեարկությանը մասնակցելու համար գրանցվել է ընտրողների ռեկորդային թիվ՝ 4,3 մլն մարդ, ընտրազանգվածի գրեթե 97 տոկոսը: Շոտլանդիայի տարածքում բացվել է 2608 ընտրատեղամաս, որոնք կաշխատեն 07:00-ից (Երևանի ժամանակով 10:00) մինչև 22:00 (ուրբաթ 01:00) տեղի ժամանակով: Ընտրության մասնակիցների տարիքային շեմը 16 տարին է:

«Դատելով նրանից, թե ինչպես էին հաշվարկվում ձայները 2010-ի համընդհանուր ընտրություններում և 2011-ին Շոտլանդիայի խորհրդարանի ընտրություններում, դա տեղի կունենա առավոտյան 06:30-07:30 սահմանում: Սակայն, պատկերը աստիճանաբար պարզ կդառնա ըստ քվեների հաշվարկի, ակնկալվում է, որ Շոտլանդիայի ընտրությունը պարզ կդառնա ուրբաթ առավոտյան ժամը 6-ին մոտ»,-գրում է պարբերականը:

Եթե շոտլանդացիներն «այո» ասեն անկախությանը, դրանով վերջ կդրվի Անգլիայի և Շոտլանդիայի 300-ամյա միությանը: Սակայն փոփոխություններն անխուսափելի են ցանկացած արդյունքի դեպքում՝ Դևիդ Քեմերոնի կառավարությունը խոստացել է ընդլայնել տարածաշրջանի ինքնավարությունը նույնիսկ եթե շոտլանդացիները «ոչ» ասեն անկախությանը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախկինում միանշանակ է արտահայտվել տարածաշրջանի Մեծ Բրիտանիայի կազմում մնալու վերաբերյալ: «Մեծ Բրիտանիան առանձնահատուկ գործընկեր ու դաշնակից է ԱՄՆ համար այս անկայուն աշխարհում: Հուսով եմ, որ Մեծ Բրիտանիան կմնա ուժեղ, վստահ ու միասնական»,-գրել է ԱՄՆ նախագահը թվիթերում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---