Հրաձգության ԱԱ. Հայ մարզիկները ևս 3 մեդալ են նվաճել

Հրաձգության ԱԱ. Հայ մարզիկները ևս 3 մեդալ են նվաճել

PanARMENIAN.Net - Իսպանիայի Գրանադա քաղաքում շարունակվող հրաձգութան աշխարհի 51-րդ առաջնությանը Հայաստանը ներկայացնող Ռազմիկ Մինասյանը 10մ, վազող թիրախ (30+30 կրակոց) մրցաձևում արժանացել է բրոնզե մեդալի: Երրորդ տեղի համար պայքարում նա սեպտեմբերի 17-ին 6:1 հաշվով հաղթել է թիմակից Շանթ Սարգսյանին: Չեմպիոնի տիտղոսին է արժանացել Յանի Սուորանտան, իսկ փոխչեմպիոնի` Միկա Կինիսիավին, երկուսն էլ Ֆինլանդիայից:

Հայաստանի թիմը` 512 միավորով վերջին տեղը գրաված Հովհաննես Խաչատրյանի հետ միասին, այս մարզաձևում գրավել է թիմային 3-րդ տեղը:

Հրաձգութան Աշխարհի 51-րդ առաջնությունը, որը տեղի է ունենում 4 տարին մեկ՝ օլիմպիական խաղերի միջակայքում, այս տարի անցնում է սեպտեմբերի 6-20-ը: Բացի մեդալներից, ստուգատեսին մասնակցող 94 երկրի 2000 հրաձիգ պայքարում է նաև 2016-ի օլիմպիական խաղերի 64 ուղեգրի համար: Աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնում են մարզիկներ Զավեն Իգիթյանը և Սևակ Արշակյանը՝ ատրճանակ ձևում, Հրաչիկ Բաբայանը և Քրիստիան Լաուերը՝ հրացանում, Լիլիթ Մկրտչյանը, Ռազմիկ Մինասյանը, Հովհաննես Խաչատրյանը և Շանթ Սարգսյանը՝ վազող թիրախում:

Նույն վարժության աղջիկների (20+20 կրակոց) կիսաեզրափակչում Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մկրտչյանը 6:4 արդյունքով հաղթել է քաթարցի՝ Սաաիդա Թաաեեբին, իսկ եզրափակչում` ոսկու համար պայքարում, պարտվել է Վերոնիկա Մաջոռին 6:2 հաշվով` այդպիսով արժանացել «Աշխարհի երիտասարդների առաջնության» արծաթե մեդալի:

Բացի վերջին նվաճած արծաթե, բրոնզե և թիմային բրոնզե մեդալներից, Հայաստանը նախորդ օրերի վարժություններից ուներ անհատական արծաթե և թիմային բրոնզե մեդալներ: Հրաչ Բաբայանն 10մ, օդամղիչ հրացան վարժությունից արդեն նվաճել էր արծաթե մեդալ: Ինչպես նաև 10մ, վազող թիրախ՝ խառը վազք (2x20 կրակոց), տղաների թիմային պայքարում հայկական եռյակը` Ռազմիկ Մինասյան, Հովհաննես Խաչատրյան և Շանթ Սարգսյան, արժանացել էր բրոնզե մեդալի:

Ռազմիկ մինասյանը ծնվել է 1996-ի օգոստոսի 20-ին Երևանում: 2003-2009թթ. զբաղվել է DOCANDO կարատեով : 2010-ից զբաղվում է հրաձգությամբ: ՀՀ բազմակի չեմպիոն, 2011-ից 1-ին կարգի մարզիկ: Ուկրաինայի հանրապետության՝ Լվովի մարզի բաց առաջնության փոխչեմպիոն (2011թ.), սպորտի վարպետ 2011թ.: 2013թ. Եվրոպայի առաջնության (10մ) վազող թիրախ, խառը վազք 2X20 կրակոց վարժությունում Ռազմիկ Մինասյանի մասնակցությամբ ՀՀ հրաձգության տղաների թիմը գրավել է 3-րդ տեղը:

Լիլիթ Մկրտչյանը ծնվել է 1996-ի ապրիլի 14-ին Երևանում: 2009-ից զբաղվում է հրաձգությամբ: ՀՀ բազմակի չեմպիոն, 2010-ից` 1-ին կարգի մարզիկ: Ուկրաինայի հանրապետության՝ Լվով մարզի բաց առաջնության չեմպիոն` 2011թ., սպորտի վարպետ` 2011թ.: 2012թ. «Ուկրաինայի երիտասարդների բաց առաջնություն հրաձգության օդամղիչ ձևերից» մրցաշարի չեմպիոն: «Գրան պրի «Պոդիլլյայի գավաթ»» մրցաշարում Լիլիթ Մկրտչյանի մասնակցությամբ ՀՀ հրաձգության հավաքականը թիմը հռչակվել է չեմպիոն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---