ԶԼՄ-ներ. Իրանի երկնքում վնասազերծված իսրայելյան անօդաչու սարքն արձակվել էր Նախիջևանից

ԶԼՄ-ներ. Իրանի երկնքում վնասազերծված իսրայելյան անօդաչու սարքն արձակվել էր Նախիջևանից

PanARMENIAN.Net - Իսրայելյան լրտեսական անօդաչու թռչող սարքը, որը մի քանի շաբաթ առաջ վնասազերծվեց Իրանի Նաթանզեի միջուկային կենտրոնից ոչ հեռու, արձակվել է Նախիջևանի տարածքից: Այդ մասին գրում է Asbarez –ը, իր աղբյուրների վրա հղումով:

«Հերմես-450» հետախուզական անօդաչու սարքը խփվեց օգոստոսի 23-ին Իրանի կենտրոնական մասում: Նախկինում էլ հաղորդվել է սարքի գործարկմանը Ադրբեջանի մասնակցության մասին: Անօդաչու սարքի թռիչքի հեռավորությունը մոտ 800 կմ է, Իրանի և Իսրայելի միջև ընկած տարածությունը 1100 կմ է: Այդ փաստը հիմք է տալիս ենթադրելու, որ սարքն արձակվել է Իրանին ավելի մոտ երկրի տարածքից: Ռազմական ուղղվածության ամերիկյան Debka պորտալը ևս մատնանշել է Նախիջևանը որպես իսրայելյան անօդաչու սարքի «մեկնակետ»: Նշվել է, որ տեղեկատվությունը ստացվել է ինչպես Իսրայելի ռազմական աղբյուրներից, այնպես էլ Իրանում եղած աղբյուրներից:

Միջուկային կենտրոնը, որը գտնվում է Նաթանզեից դեպի հյուսիս 30 կմ հեռավորության վրա, Իրանի միջուկային ծրագրի կարևորագույն տարրերից է: Հենց այստեղ է Իրանը հարստացնում ուրանը, այստեղ են տեղադրված հարյուրավոր ցենտրիֆուգերը: Կենտրոնը նախկինում էլ հայտնվել է իսրայելյան հատուկ ծառայությունների թիրախում, մասնավորապես, 2010-ին, երբ տեղի ունեցավ ամենախոշոր կիբերգրոհներից մեկը, երբ ցենտրիֆուգերի զգալի մասը շարքից դուրս եկավ:

Ադրբեջանական կողմը ժխտում է մեղադրանքներն իր տարածքը տրամադրելու վերաբերյալ: Սակայն Բաքուն նախկինում էլ է մեղադրվել Իսրայելի լրտեսական գործողություններին աջակցելու մեջ: 2012-ին Իսրայելի մի գործողությունից հետո, որն ավարտվեց Իրանի միջուկային ոլորտի մասնագետների սպանությամբ, սկանդալը հասավ Բաքվի հասցեին հնչող ուղիղ մեղադրանքների: Ադրբեջանի դեսպանին այն ժամանակ Իրանի ԱԳՆ կանչեցին, որտեղ բողոքի նոտա հանձնեցին:

Իրանի դեմ ուղղված Ադրբեջանի գործողությունների շարքից է նաև վերջերս Բաքվում կազմակերպված «Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսը»: 1997 թվականին ԱՄՆ-ում ստեղծված կազմակերպությունը սատարում է անջատողական տրամադրություններին Իրանի հյուսիս-արևմուտքում և Ադրբեջանի հետ միավորվելու գաղափարին»,-նշում է պարբերականը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---