7  03.06.14 - Չտեսնված Երևան. Մի կտոր Ուխտասար Երևանում` Նոր Նորքի ժայռապատկերները ( Ք.Ա. II հազարամյակ)

Նոր Նորքի ժայռապատկերները. Անտեսված արժեք

Նոր Նորքի ժայռապատկերները. Անտեսված արժեք

PanARMENIAN.Net - 2013-ի նոյեմբերին Նոր Նորքում վերաբացվեց Տիգրան Մեծի զբոսայգին: Այգու կառուցման համար համայնքի բյուջեից ծախսվել է 123 մլն դրամ: Ճեմուղիները վերակառուցվել են, նոր նստարաններ տեղադրվել, արդիականացվել ոռոգման ու լուսավորման համակարգերը, անտառային տեսարաններով նկարազարդվել անհրապույր կրպակների հետին պատերը… Այս ամենի մասին PanARMENIAN.Net ը գրել է դեռ 3 ամիս առաջ: Ինչպես նաև այն մասին, որ բարեկարգողները «մոռացել են» այգու մի անկյունում ծվարած Սյունյաց ժայռապատկերների մասին, որոնք ինչպես անուշադրության մատնված էին, այդպես էլ մնացել են: Ավելին՝ պարզ երևում են վայրագության թարմ հետքերը` ժայռաբեկորների կիսված, սղոցված եզրերը: Գրել ենք, բայց ոչինչ չի փոխվել:

Խոսքը Ուխտասարից բերված Ք.Ա. II հազարամյակի ժայռապատկերների մասին է: Դրանք 1970-ականների սկզբներին Սիսիանից Երևան է տեղափոխել Նոր Նորք թաղամասի կուսշրջկոմի առաջին քարտուղար Պավել Սաֆյանը` հետաքրքրվողներին հասանելի դարձնելու համար դնելով բաց երկնքի տակ ցուցադրության: Ի դեպ, ժայռապատկերները ներառված են Երևան քաղաքի պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում (համարանիշը` 1.8/11), սակայն այգում չկա ոչ մի ցուցանակ, պահպանվող հուշարձանի կարգավիճակի մասին ոչ մի հիշեցում, և սովորական անցորդի համար դա կարող է դիտվել որպես սովորական անհրապույր քարակույտ:

Խնդրի ու ցուցանակի բացակայության մասին հայտնեցինք նաև Նոր Նորքի թաղապետարան. Կոմունալ բաժնից PanARMENIAN.Net ի հետ զրույցում խոստացան` եթե ոչ ցանկապատի, ապա գոնե ցուցանակ տեղադրելու հարցը կբարձրացվի առաջիկա նիստին: Կարծում եմ` մեկ ցուցանակ տեղադրելն այդքան էլ «ծանր» չի լինի թաղապետարանի բյուջեի համար (թեև կարելի էր դեռ մեկ տարի առաջ այդ մասին մտածել ու 123.000.000-ից մի չնչին գումար էլ դրան հատկացնել): Չէ՞ որ խոսքը պատմական արժեքի` Ք.Ա. II հազարամյակի հուշարձանի պահպանությանն է վերաբերում: Գուցե ցուցանակը զսպի «հնության սիրահարներին» և նոր ավերածություններ չլինեն:

Ժայռապատկեր (պետրոգլիֆ) եզրը ծագում է հունարեն πετροσ - քար և γλυφη - փորագրել, քանդակել բառերից: Դրանք քարե անմշակ մակերևույթին արված հնագույն պատկերներ են. ժայռի ու ժայռաբեկորի մակերեսին ամուր գործիքով արված փորագրություն, կամ քարանձավի պատին, առաստաղին հանքային և օրգանական ներկերով արված նկար: Հնագույն ժայռապատկերները վերաբերվում են հին քարե դարին, վերջինները՝ միջնադարին:

Չտեսնված Երևան. Մի կտոր Ուխտասար Երևանում` Նոր Նորքի ժայռապատկերները. Ք.Ա. II հազարամյակ

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---