Երեւանը պատրաստ է շարունակել երկխոսությունը Բաքվի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ 5 հունիսի 2006 - 18:51 AMT PanARMENIAN.Net - «Մենք պատրաստ ենք շարունակել երկխոսությունը Ադրբեջանի հետ` ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ Թուրքիայի հետ` առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու ուղղությամբ»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելույթ ունենալով Երկխոսության եւ համագործակցության սեւծովյան համաժողովում: Հայաստանի նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գործնականում իրագործել է ինքնորոշման իր իրավունքը: «Այն կատարվել է միջազգային իրավունքի նորմերին լիարժեք համապատասխանությամբ: Անկախության հանրաքվեի արդյունքները նաեւ պաշտպանվել են այս ժողովրդին պարտադրված պատերազմում: Այդ իրադարձությունները ընթացել են Խորհրդային կայսրության փլուզման հետ կապված գլոբալ փոփոխությունների համատեքստում: Սա տարանջատվելու ճանապարհով ինքնորոշման քրեստոմատիկ օրինակ է»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը:Հայաստանի նախագահը հիշեցրել է, որ արդեն 15 տարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շարունակում է ապացուցել իր անկախության իրավունքը` իր ձեռքբերումներով եւ պետականության կառուցմամբ: «Այնտեղ մեծացել է մի ամբողջ սերունդ, որն իրեն համարում է այդ պետականության կրողը եւ պաշտպանը: Մենք համոզված ենք, որ անհրաժեշտ են արդյունավետ ջանքեր Հանրապետությունը միջազգային հանրությանը լիարժեք ինտեգրելու համար»,-հայտարարել է Հայաստանի նախագահը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |