Super 0 օրական ծառայությունը՝ նաև «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդների համար

Super 0 օրական ծառայությունը՝ նաև «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդների համար

PanARMENIAN.Net - Այժմ 1 օր անսահմանափակ ներցանցային զանգեր կատարելու հնարավորություն ընձեռող ՎիվաՍել-ՄՏՍ-ի` Super 0 օրական ծառայությունը հասանելի է նաև «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդների համար:

Ի դեպ, ծառայությունը հարմար է հատկապես նրանց համար, ովքեր հաճախ են շփվում ոչ միայն «Բարբառ» սակագնային պլանի, այլև` ՎիվաՍել-ՄՏՍ-ի այլ բաժանորդների հետ:Ծառայության ակտիվացման համար անհրաժեշտ է ուղարկել *024# հրահանգը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ից հայտնում են, որ ծառայության գործողության ժամկետը լրանալուց հետո, բաժանորդի հաշվին բավարար գումար լինելու դեպքում, ծառայությունն ավտոմատ երկարացվում է: Ավտոմատ երկարացումը կասեցնելու համար անհրաժեշտ է ուղարկել *024*0# հրահանգը:Ծառայության ակտիվացման արժեքը 150 դրամ է:

Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---