Կալիֆորնիայի դպրոցներում կուսումնասիրեն Հայոց ցեղասպանությունը. Օրենքը ստորագրվել է19 սեպտեմբերի 2014 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը ստորագրել է Ադրին Նազարյանի առաջարկած AB 1915 օրինագիծը, որով նախատեսվում է նահանգի դպրոցների ուսումնական ծրագրերում Հայոց ցեղասպանության, Հոլոքոսթի, Կամբոջայի, Դարֆուրի և Ռուանդայի ցեղասպանությունների մասին վկայությունների ներառում, հայտնում է Asbarez-ը: Մասնավորապես, օրենքով նախատեսվում է 1915 թ. Հայոց ցեղասպանության մասին նյութերի ներառում նահանգի ուսումնական ծրագրերում, Հայոց ցեղասպանության մասին բանավոր վկայությունների կիրառման ընդլայնում: Համապատասխան օրենքն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: Փաստաթուղթը ներառվել էր Սենատի օրակարգում 2014-ի ապրիլին, որից հետո ներկայացվել քննարկման ու իրավական փորձաքննության: Օգոստոսի վերջում օրինագիծը հավանության արժանացավ Կալիֆորնիայի Սենատում: 2014-ի հունվարին, չնայած թուրքական լոբբիի կոշտ դիմակայությանը, օրինագծի օգտին քվեարկել է Կալիֆորնիայի նահանգի Ժողովը: «Այն, որ օրինագիծը միաձայն ընդունվեց, վկայում է այն մասին, որ Կալիֆորնիայի պաշտոնյաները չեն կարող կաշառված լինել կամ մերժել ճշմարտությունն ու արդարությունը»,-այն ժամանակ հայտարարեց Ամերիկայի Արևմտյան ափի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը: Մինչ այդ օրինագիծը միաձայն ընդունվեց Պետական վեհաժողովի կրթության ու հատկացումների կոմիտեում: «Կալիֆորնիայի ուսանողների համար շատ կարևոր է պատմության դասերը հասկանալ և ուսումնասիրել տարբեր երկրներում ցեղասպանության փաստերը: Ես հպարտ եմ, որ սատարել եմ օրինագծին, որը հորդորում է դպրոցներին ներառել Հայոց ցեղասպանության թեման դասընթացում»,-հայտարարել է կրթության կոմիտեի նախագահ Ջոան Բյուկենենը: Կալիֆորնիան դարձավ ԱՄՆ 12-րդ նահանգը, որտեղ Հայոց ցեղասպանության թեման ներառված է ուսումնական ծրագրերում: Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Հարությունյան․ Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ, Կիրանցի մասում մի փոքր հատված կա, որի հարցը կլուծվի Նա հավելել է, որ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիներին Ռուբեն Վարդանյանի որդին՝ Le Figaro–ին․ Ապրիլի սկզբից շփում չկա, չափազանց անհանգիստ ենք Վարդանյանն ապրիլի 5–ից հացադուլ է հայտարարել ադրբեջանական բանտում Գիշերը տավուշցիները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել Հավաքվածները պնդում էին, որ միակողմանի զիջումներով սահմանազատման և սահմանագծման գործընթացն ապօրինի է Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից |