ՄԱԿ-ի ԱԽ-ն Էբոլան հայտարարել է աշխարհի խաղաղության ու անվտանգության համար սպառնալիք

ՄԱԿ-ի ԱԽ-ն Էբոլան հայտարարել է աշխարհի խաղաղության ու անվտանգության համար սպառնալիք

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամները կողմ են քվեարկել բանաձևին, որով Էբոլայի վարակը աշխարհի խաղաղության ու անվտանգության համար սպառնալիք է ճանաչվում, հայտնում է BBC-ն:

ՄԱԿ-ի ԱԽ-ն, որն առաջին անգամ էր գումարել մարդկանց առողջությանը նվիրված նիստ, կոչ է արել օգնել Աֆրիկայի արևմուտքում համաճարակի դեմ պայքարին:

Հայտարարության մեջ աֆրիկյան երկրներին կոչ է արվել հանել սահմանափակումներն այն երկրների հետ սահմաններից, որոնք տուժել են Էբոլայից, քանի որ այդպես միայն ուժեղացնում են մեկուսացումն ու խանգարում վիրուսի դեմ պայքարին:

Առողջպահության համամաշխարհային կազմակերպության տվյալներով՝ այս պահին վարակվածների թիվն անցում է 5000-ը: Էբոլայից արդեն մահացել է 2.600 մարդ: Վիրուսի դեմ պայքարում պահանջվում է $1 մլրդ: Վիրուսի դեմ դեղամիջոց դեռևս չի հայտնաբերվել: ԱՀԿ-ն խոստանում է այն ստեղծել մինչև 2015-ը:

Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, ավելի վաղ Սիերա Լիոնեն հայտարարել է եռօրյա համընդհանուր կարանտին` փորձելով դադարեցնել Էբոլա համաճարակի տարածումը: Իշխանությունները պահանջում են բոլոր բնակիչներից պահանջում են ուրբաթ կեսգիշերից մինչև սեպտեմբերի 21-ը տնից դուրս չգալ:

Էբոլայի հեմորագիկ տենդը համանուն վիրուսով վարակման արդյունքում առաջացող հիվանդություն է, որի պատ-առով մահացության մակարդակը հասնում է 90 տոկոսի: Էբոլայի վիրուսի կրողը շիմպանզեն, պրիմատներն են, ինչպես նաև որոշ խոշոր եղջերավորներ:

Տենդի ինկուբացիոն շրջանը 2-21 օր է: Հիվանդությունն ընթանում է ուժեղ գլխացավով, ընդհանուր հոգնածությամբ, լուծով, երիկամների ու լյարդի գործառույթների խախտմամբ, մկաններում և որովայնի հատվածում, ինչպես նաև թոքերի ցավերով և ուժեղ հազով: Սովորաբար մահը վրա է հասնում երկրորդ շաբաթում արյունահոսությունից և շոկից: Էբոլայի վիրուսը փոխանցվում է վարակակիր մարդու արյան, արտաթորանքի, այլ հեղուկների ու օրգանների հետ անմիջական շփման արդյունքում:

Առաջին անգամ հիվանդությունն ախտորոշվել է 1976-ին՝ Աֆրիկայում՝ Սուդանում և Զաիրի (այժմ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն) հարակից շրջաններում: Սուդանում հիվանդացել էր 284 մարդ, որոնցից 151-ը մահացել էին: Զաիրում հիվանդացել էր 318 մարդ, մահացել՝ 280-ը: Վիրուսն ախտորոշվել էր Զաիրի Էբոլա գետի շրջակայքում, որն էլ անուն տվեց վիրուսին: Մի քանի անգամ բռնկումներ եղան Կոնգոյում և Ուգանդայում: Օրինակ, 2012-ի հուլիսին Ուգանդայում 14 մարդ էր մահացել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---