Ադրբեջանամետ հեղինակի սյունակը՝ New York Times-ում վարույթի պատճառ

Ադրբեջանամետ հեղինակի սյունակը՝ New York Times-ում վարույթի պատճառ

PanARMENIAN.Net - Hidden Interests, Closer to Home վերնագրված հոդվածում պարբերականի հասարակական խմբագիր Մարգարեթ Սալիվանը քննադատում է որոշ հոդվածներ, որոնցում հեղինակների կենսագրությունն ու անձնական հետաքրքրությունները բախվել են թեմայի լուսաբանման անկողմնակալության սկզբունքին: Դրանց շարքում է նաև Բրենդա Շեֆֆերի «Ռուսաստանը պատրաստվում է զավթել Լեռնային Ղարաբաղը» հոդվածը:

Հուլիսի վերջից օգոստոսի սկիզբը հայկական կողմը կասեցրել է ադրբեջանական ԶՈւ դիվերսիայիմի քանի խոշորփորձ, որոնց արդյունքում ադրբեջանական բանակը կրել է 1994-ին զինադադարի ռեժիմի հաստատումից հետո ամենամեծ միաժամանակյա կորուստները: Դեպքերի վերաբերյալ Շեֆֆերի հոդվածի հիմնական բովանդակությունն այն էր, թե Մոսկվան ջանում է սրել Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտությունը, ինչի համար էլ սադրել է շփման գծում հայկական ու ադրբեջանական զորքերի միջև օգոստոսյան սրացումը:Իրավիճակի սրման սադրիչի դերում, Շեֆֆերի կարծիքով, հայկական զինված ուժերն էին:

Սալլիվանը նշում է, որ սյունակի տպագրությունից հետո պարզվել է՝ Շեֆֆերը Ադրբեջանի Հանրապետության Պետական նավթային ընկերության խորհրդատուն է: Այս փաստը Շեֆֆերը նախընտրել է թաքցնել, միայն նշելով, որ կապ ունի Հայֆայի համալսարանի հետ և դասախոսում է Ջորջթաունի համալսարանում: Այն բանից հետո, երբ դա պարզվել է, Շեֆֆերի հոդվածին կցվել էշահերի հնարավոր բախման մասինխմբագրական գրությունը:

«Ինչպես և մյուսները, Շեֆֆերը ստորագրել է պոտենցիալ կամ ակտուալ շահերի բախման վերաբերյալ տեղեկացնելու մասին համաձայնագիր: Եթե խմբագիրներն իմանային ընկերության հետ նրա կապի մասին, կպնդեին, որ դրանք բացահայտվեն»,- նշվել է գրության մեջ:

Որոշ լոբբիստներ սիրում են օգտագործել հետազոտական կենտրոններից իբրև թե չեզոք մարդկանց, որպեսզի սատարեն իրենց կարգախոսները, իսկ հետո էլ կսկսեն դրանք քարոզել:

«The Times-ը չի կարող թույլ տալ իրեն նման կերպ օգտագործել: Հանուն մեր ընթերցողների մենք պետք է իմանանք՝ որտեղից են գալիս այս գաղափարները և ով է դրանց համար վճարում», - եզրափակում է Սալիվանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---