ԱՄՆ-ն սկսել է ռմբակոծել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերը

ԱՄՆ-ն սկսել է ռմբակոծել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի, Բահրեյնի, Քաթարի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, և ՄԱԷ ՌՕ ուժերը հարվածներ են հասցրել «Իսլամական պետության» դիրքերին Սիրիայում:

Ըստ Fox News-ի, հարվածի թիրախում մոտ 20 օբյեկտ է եղել: Հարվածների համար օգտագործվել են Predator անօդաչու սարքերը, B-1 ռազմավարական ռմբահար ինքնաթիռներն ու F-16 և F-18 կործանիչները: Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ն իրազեկել է ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցչին Ռաքքայում ԻՊ դիրքերին հարվածներ հասցնելու մասին:

Սեպտեմբերի 10-ին ազգին ուղղված ուղերձում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ ԻՊ դիրքերին Սիրիայում հնարավոր է հարվածներ հասցնել առանց Կոնգրեսի թույլտվության: Պաշտոնական Դամասկոսը բացասաբար վերաբերվեց նման հնարավորությանը: ԻՊ դիրքերի ռմբակոծությունները Սիրիայում ԱՄՆ առաջին հարվածն է Սիրիայի տարածքին: «Իսլմական պետությունը» վերահսկում է Իրաքի ու Սիրիայի զգալի տարածքներ: Սակայն մինչ այժմ ԱՄՆ-ն սահմանափակում էր օդային հարվածները Իրաքի սահմաններով, քանի որ պաշտոնապես Վաշինգտոնը չէր միջամտում սիրիական հակամարտությանը:

ԱՄՆ-ն և մի շարք երկրներ շատ մոտ էին Սիրիան ռմբակոծելու որոշմանը 2013-ի աշնանը. պատրվակ հանդիսացավ քիմիական զենքի կիրառման վտանգը կառավարական ուժերի կողմից: Սակայն, համզոիչ ապացույցներ չներկայացվեցին: Ռուսաստանի միջնորդությամբ հաջողվեց խուսափել ռմբակոծություններից քիմիական զենքից հրաժարվելու Սիրիայի համաձայնության դիմաց: Դուրս է բերվել և ոչնչացվել է շուրջ 800 տոննա քիմիական նյութեր, իսկ ՄԱԿ և ՔԶԱԿ համատեղ առաքելությունը ոչնչացնում է քիմզենքի արտադրության օբյեկտները երկրում:

«Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»: Գլխավոր նպատական է օկուպանտների և նրանց դաշնակիցների արտաքսումը և իսլամական շարիաթական պետության ստեղծումը Իրաքի սունիների գավառներում: 2010 թվականի մարտին ավիահարվածի արդյունքում ոչնչացվեցին խմբավորման երկու առաջնորդները՝ Աբու Օմար ալ Բաղդադին և եգիպտացի Աբու Այուբ ալ Մասրին: Նոր առաջնորդ դարձավ մարոկացի Ան Նասեր Լիդինիլ Աբու Սուլեյմանը:

Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---