Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը` BBC-ի New Generation Artists նախագծում

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը` BBC-ի New Generation Artists նախագծում

PanARMENIAN.Net - Անվանի թավջութակահար Նարեկ Հախնազարյանը մեկն է այն վեց երաժիշտից, որ 2014-ի սեպտեմբերին ընդգրկվել է BBC-ի Radio 3-ի New Generation Artists (Նոր սերնդի արտիստ) նախագծի կազմում: 1999-ին մեկնարկած նախաձեռնության պատմության մեջ Հախնազարյանը միակ հայազգի երաժիշտն է:

Նախագծի նպատակն է աջակցել երիտասարդ տաղանդավոր երաժիշտներին իրենց կարիերայում նորանոր բարձունքներ գրավել. դա արվում է նախևառաջ «աշխարհի ամենախոստումնալից տաղանդներին» Միացյալ Թագավորությունում եթեր տրամադրելով: New Generation Artists-ում ներառված երաժիշտներին կարելի է լսել նաև Radio 3-ի եթերում, գրում է Tert.am-ը:

Washington Post - ի բնորոշմամբ Նարեկ Հախնազարյանը «Ֆենոմենալ թավջութակահար է, որը ներխուժել է միջազգային ասպարեզ՝ նվաճելով 2011թվականի Չայկվսկու անվան մրցույթի 1-ին մրցանակը և Ոսկե Մեդալը»

Միջազգային մրցույթների դափնեկիր Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988-ին Երևանում՝ Հայտնի դաշնակահարուհի Գայանե Հախնազարյանի և ոչ պակաս հայտնի ջութակահար Սուրեն Հախնազարյանի ընտանիքում։ 1996-2000-ին սովորել է Սայաթ-Նովայի անվան դպրոցում։ 2000-ին ընդունվել է Մոսկվայի կոնսերվատորիային կից ակադեմիական երաժշտական դպրոց (պրոֆ. Ա. Սելեզնյովի դասարան), 2006- ին ավարտել այն և ընդունվել Մոսկվայի կոնսերվատորիա։ Նարեկը Չայկովսկու անվան մրցույթի դափնեկիր է, աշխատել է 50-ից ավելի նվագախմբերի հետ` այդ թվում` Լոնդոնի ու Չիկագոյի սիմֆոնիկների, Ռոտերդամի, Սեուլի ու Լա Սկալայի ֆիլհարմոնիկների: Աշխատել է բազմաթիվ հանրահայտ դերիժորների հետ` Գերգիև, Սպիվակով, Սոխիև և այլն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---