Հրապարակվել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի նախագիծը25 սեպտեմբերի 2014 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Հրապարակվել է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության մասին 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի նախագիծը: Փաստաթղթի նախագիծը հրապարակել է «Իրազեկ քաղաքացիների միավորումը»: Պայմանագրի նախագիծը հրապարակվում է առաջին անգամ: Հրապարակվել են նաև Պայմանագրի հավելվածները, մասնավորապես. • ՄՄ և ԵՏՄ իրավապայմանագրային բազայի ձևավորման շրջանակում կնքված միջազգային պայմանագրերի ցանկը, որոնց պետք է միանա Հայաստանը • ԵՏՄ մասին պայմանագրում և միջազգային պայմանագրերում ՀՀ անդամակցությամբ պայմանավորված փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը • Պայմաններն ու անցումային դրույթները • Ապրանքների ու դրույքների ցանկը, որոնց համար անցումային շրջանում Հայաստանը կիրառելու է ներմուծման մաքսատուրքեր, որոնք տարբերվում են ԵՏՄ Միասնական մաքսային սակագնի դրույքներից • ԵՏՄ տարածքից երրորդ երկրների տարածքով ԵՏՄ տարածք տեղափոխվող ապրանքների ու տրանսպորտային միջոցների փոխադրման առանձնահատկությունների մասին արձանագրությունը: Սեպտեմբերի սկզբին Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության պայմանագրի վերջնական տարբերակն ուղարկվեց անդամ երկրների և ՀՀ կառավարություններին: Չի բացառվում, որ փաստաթուղթը կստորագրվի հոկտեմբերի 10-ին Մինսկում՝ ԵՏՄ անդամ պետությունների նախագահների բանակցությունների ավարտին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին կարգադրեց ստորագրել Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը: Ըստ փաստաթղթի, Պուտինն ընդունել է կառավարության առաջարկը ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին: «Համարել նպատակահարմար պայմանագրի ստորագրումը, նախատեսված սույն կարգադրությամբ, Գերագույն Եվրասիական տնտեսական միության նիստում պետությունների ղեկավարների մակարդակով», ասվում է ՌԴ նախագահի կարգադրության մեջ: Օգոստոսի 7-ին ՌԴ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին: Օրերս Մինսկում Մաքսային միության անդամ պետությունների ղեկավարների հանդիպման ավարտին նվիրված ճեպազրույցում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում կանցնեն բանակցություններ, որի շրջանակում նախատեսվում է լուծել ԵՏՄ-ին Հայաստանի ու Ղրղզստանի անդամակցության հարցը: Օգոստոսի 9-ին Սոչիում կայացած հանդիպմանը Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկեցին ԵՏՄ-ի մասին պայմանագրին Հայաստանի միանալու ժամկետներն ու պայմանները: Ինչպես ասաց ՌԴ նախագահը, փաստաթուղթը կարող է ստորագրվել արդեն աշնանը: Հուլիսի 17-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է լրագրողներին, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին համաձայնագիրը կստորագրվի հոկտեմբերին: «Մինչև հոկտեմբերի վերջ մենք կանդամակցենք ԵՏՄ-ին: Մնացածի մասին կհայտնի կառավարության մամուլի ծառայությունը»,-ասել է Աբրահամյանը: Այն մասին, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը կստորագրվի առաջիկայում, հայտարարվել է հուլիսի 11-ին Սոչիում Հովիկ Աբրահամյանի և նրա ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հանդիպման ավարտին:Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, զրույցի ժամանակ Աբրահամյանն ու Մեդվեդևը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի կապակցությամբ և վստահություն են հայտնել, որ աճը կշարունակվի նաև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո: Հուլիսի 11-ին Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Սոչիում հանդիպել էր ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին: Երկու վարչապետները քննարկել էին երկկողմ ռազմավարական հարաբերություններին առչվող օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում երկկողմ համագործակցությանը` ներառյալ էներգետիկ, արդյունաբերական և ենթակառուցվածքների բնագավառների համատեղ ծրագրերը: Վարչապետ Աբրահամյանը նշել էր, որ դրանք էապես կնպաստեն Հայաստանի տնտեսության զարգացմանն ու առաջընթացին: Սեպտեմբերին Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության գծով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ եկել է ժամանակը, որ ԵՄ-ն պաշտոնական կապեր հաստատի Եվրասիական միության հետ և բանակցություններ սկսի Եվրամիության ու Մաքսային միության միջև առևտրի ազատ գոտու ստեղծման մասին: Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |