Ստամբուլի 150 մլն դոլար արժողությամբ հողակտորը վերադարձրել են հայկական հիմնադրամին

Ստամբուլի 150 մլն դոլար արժողությամբ հողակտորը վերադարձրել են հայկական հիմնադրամին

PanARMENIAN.Net - Հողը, որի վրա կառուցված է Ստամբուլի Զեյթինբուրնու մարզադաշտը համանուն թաղամասում, փոխանցվել է Սբ Փրկիչ հայկական հիմնադրամին:

Ինչպես հայտնում է Altifmedya-ն, շենքն ու հողը մինչ այդ Զեյթինբուրնուի տրամդրության տակ էր՝ դա այդ թաղամասի ամենաթանկ հողակտորներից մեկն է: Ըստ Սբ Փրկչի հիմնադրամի ղեկավար Պետրոս Շիրինօղլուի, խոսքը 338 մլն թուրքական լիրա (մոտ 150 մլն դոլար) արժողությամբ 42 000 քմ հողակոտրի մասին է: Թաղապետարանը դեմ է հողակտորը հայկական հիմնադրամին հանձնելուն: Սակայն սեպտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ բողոքները մերժվել են:

Հողակտորը համայնքից խլել էին 1974-ին: 2012 թ. հիմնադրամին վերադարձվեց նախկին սեփականության 10 տոկոսը, իսկ 2014-ի փետրվարին հայտարարվեց հողերը հիմնադրամին վերադարձնելու մասին: 1936-ին Թուրքիայի ոչ մահմեդական հասարակական կազմակերպություններին պարտավորեցրին իրենց գույքի ցուցակները ներկայացնել պետությանը: Ըստ 1974 թ. օրենքի հիմնադրամի 1936-1974 թթ. միջև գնումները ենթակա էին առգրավման և պետք է վերադարձվեին նախկին սեփականատերերին: Օրենքը տարածվել է նաև այդ հողակտորի վրա: Նախկին սեփականատերին չեն գտել, տարածքը, որտեղ գտնվում են սպորտային օբյեկտներ, կայանատեղիներ ու սուպերմարկետներ, տնօրինում էր թաղապետարանը:

Ավելի վաղ Ստամբուլի առաջին ատյանի դատարանը մերժել է և չի բավարարել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանի` «Սանասարյան տուն» անվամբ շինության վերադարձման համար ներկայացրած հայցը: Ստամբուլի առաջին ատյանի դատարանում 2011 թվականից շարունակվող դատավարությունն ավարտվել է պատրիարքարանի համար անցանկալի ելքով:

«Սանասարյան տունը» կառուցվել է 1895 թվականին Մկրտիչ աղա Սանասարյանի պատվերով և ճարտարապետ Հովսեփ Անձնավուրի կողմից: Պատմական շինությունը հայոց պատրիարքարանից խլվել է 1935 թվականին և շահագործվել` որպես Ստամբուլի անվտանգության վարչության շենք: Հետագայում այնտեղ տեղակայվել է տնտեսական դատարանը, իսկ այժմ շենքը դատարկ է: Հիմնադրամների գլխավոր վարչությունը կադաստրում «Սանասարյան տուն» անունով հայտնի անշարժ գույքն ապօրինի կերպով գրանցել է որպես սեփականություն: «Սանասարյան տունն» այժմ գտնվում է հիմնադրամների գլխավոր վարչության ենթակայության տակ: Վարչությունը 2013-ի հուլիսի 18-ին շենքը վարձակալության հանձնելու նպատակով հանել է աճուրդի:Լուրեր են շրջանառվում, որ շենքը մտադիր են վերակառուցել և որպես հյուրանոց օգտագործել: Հայցվորները, սակայն, մտադիր չեն հանձնվել ու հայց են պատրաստում ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Թուրքիայի դեմ դատական հայց ներկայացնելու մտադրության մասին է հայտարարել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը: Երևանում օրերս տեղի ունեցած «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովի ամբիոնից կաթողիկոսը հայտարարեց, որ դիմելու է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով վերադարձնել Կիլիկիո կաթողիկոսությունը Սիսում: Մերժում ստանալու դեպքում նա ևս խոստացել է դիմել ՄԻԵԴ:

Photo: Surb Pirgic
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---