Եվրոպական ժառանգության օրերը. Ուր արժե գնալ ըստ PAN-ի

Եվրոպական ժառանգության օրերը. Ուր արժե գնալ ըստ PAN-ի

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-28-ին Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերն են, որոնք այս տարի անցնում են «Հետադարձ հայացք՝ 100 տարի անց» խորագրով: Այդ օրերի շրջանակում անցնող միջոցառումները նվիրված են Առաջին աշխարհամարտի դեպքերին: PAN-ն առանձնացրել է այն ցուցահանդեսներն ու միջոցառումները, որոնք անհրաժեշտ է այցելել: Դրանք են.

Երևանի մետրոպոլիտեն

Սեպտեմբերի 27 - հոկտեմբերի 27

Բարեկամություն` «Էջմիածնի գանձերը»:

Երիտասարդական` Ցեղասպանությունը վերապրած անձանց դիմանկարների PAN Photo-ի «100 տարվա լռություն» ցուցահանդեսը:

Հանրապետության հրապարակ` «Հայկական մշակույթ. հետադարձ հայացք»:

Ճանաչողական էքսկուրսիա Աբովյան փողոցով.«Եթե Աբովյանն ինձ պատմելուց լիներ»

Սկիզբը՝ սեպտեմբերի 28, ժամը 10:00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի առջևից:ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը մասնակիցներին փողոցում գտնվող հուշարձանների մասին պատմող գրքույկներ կբաժանի:

Հայաստանի պատմության թանգարան

Սեպտեմբերի 27-28` «Մշակութային եղեռն. կորսված մասունքներ» ցուցահանդես:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Սեպտեմբերի 27-ին` ժամը 12:00-ին, «Ուրարտուի մետաղը. գտածոները ցուցադրվում են առաջին անգամ»:

Մատենադարան, Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ

Սեպտեմբերի 28՝ ժամը 11:00-ին, «Վերապրած ձեռագրեր» ցուցադրություն:

Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարան

Սեպտեմբերի 27-28՝ ժամը 15:00-ին, «Երևանյան էտյուդներ» ժամանակավոր ցուցադրություն (Հին Էրիվան. Սպենդիարյանական վայրերով):

Եր. Քոչարի թանգարան

Սեպտեմբերի 28՝ ժամը 12:00-ին, «Արվեստն ընդդեմ բռնության, պատերազմի, ցեղասպանության» տեսաֆիլմերի ցուցադրում:

Ռուսական արվեստի թանգարան

Սեպտեմբերի 27՝ ժամը 12:00-ին, «Մի նկարի պատմություն» կրթական ծրագիր (ինտերակտիվ խաղի միջոցով կներկայացվի Կուստոդիևի 1914 թվականի «Գյուղ Կոստրոմայի մարզում» կտավը):

Հայաստանի երկաթուղու թանգարան

Սեպտեմբերի 27-28՝ «Հայաստանի երկաթուղու պատմությունը» մշտական ցուցահանդես:

Գաֆէսճեան արվեստի կենտրոն

Սեպտեմբերի 27՝ «Քոչար. մարտահրավեր ժամանակին» ցուցահանդեսի բացում:

Երևան քաղաքի պատմության թանգարան

Սեպտեմբերի 27՝ 1915-1918 թթ. վերաբերող լուսանկարների և կամավորական ջոկատների լուսանկարների ալբոմների ցուցադրություն:

Ժամանակակից արվեստի թանգարան

Սեպտեմբերի 27-28՝ Տատյանա Դանիլյանցի (Մոսկվա-Վենետիկ) «Սերգեյ Փարաջանով՝ Վենետիկյան նվիրատվություններ» նախագծի ցուցադրում:

Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան

Սեպտեմբերի 27՝ Հայկական մշակութային ժառանգության մասին տեսանյութերի ցուցադրություն ճեմասրահի մեծ էկրանին:

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան

Սեպտեմբերի 27-28՝ ժամը 14:00-ին,«Պատմական Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանները XX դարի սկզբին» ժամանակավոր ցուցահանդես:

Մայր աթոռ Սբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարան

Սեպտեմբերի 27՝ Ռուբեն Սևակի արխիվների, անձնական իրերի և սփյուռքահայ գեղանկարիչների ստեղծագործությունների ցուցադրություն:

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան

Սեպտեմբերի 28՝ նոր ցուցադրական համալիրի ներկայացում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---