Թուրք-սիրիական սահմանին բախումներ են եղել քրդերի ու թուրք սահմանապահների միջև

Թուրք-սիրիական սահմանին բախումներ են եղել քրդերի ու թուրք սահմանապահների միջև

PanARMENIAN.Net - Թուրք սահմանապահների ու քրդերի միջև բախումներ են տեղի ունեցել Սիրիայի հետ սահմանին, երբ քրդերին թույլ չեն տվել հատել սահմանը:

Ամբոխը փորձել է անցնել սահմանը օգնության գալու համար Կոբանի սահմանամերձ բնակավայրին, որտեղ մարտեր են ընթանում «Իսլամական պետության» և քրդական ուժերի միջև: Ամբոխին ցրելու համար արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ են կիրառվել:

Ավելի վաղ հազարավոր քրդեր ստիպված էին անցնել Թուրքիայի տարածք՝ փրկվելով ԻՊ հարձակումից: Կոբանի ռազմավարական նշանակությունը պայմանավորված է նրանով, որ Կոբանին ու մերձակայքը խանգարում են ԻՊ ուժերին միանալ Սիրիայի հյուսիսում: Հուլիսին ահաբեկիչներն արդեն գրոհել են տարածաշրջանը, սակայն ետ են շպրտվել: Քրդերը, առաջին հերթին ընդհատակում գործող ՔԱԿ-ը, մեղադրում են Թուրքիային ԻՊ ահաբեկիչներին անուղղակի աջակցելու մեջ:

Հատկանշական է, որ Էրդողանը, հայտարարելով թե պատրաստ է սատարել ԻՊ դեմ գործողությանը, առաջարկեց թռիչքներից զերծ գոտի հայտարարել Սիրիայի մի մասում: Նման հայտարարությունն անուղղակի կերպով դեմ է կառավարական ուժերին, որոնք մարտնչում են ԻՊ դեմ, քանի որ ահաբեկիչներն ավիացիա չունեն: «Կա 3 անհրաժեշտ քայլ: Առաջինը՝ թռիչքներից զերծ գոտու սահմանում, երկրորդը՝ բուֆերային գոտի Սիրիայի ներսում, երրորդը՝ մեր դաշնակիցների ուսուցում և աջակցություն նախագծերի շրջանակում»,-հայտարարել էր նա: Մինչ այդ Թուրքիան հրաժարվեց գործուն մասնակցություն ունենալ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի գործողություններին:

Euronews: Kurds clash with security forces at Turkish border
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---