Վացլավ Հավելի մրցանակը` ադրբեջանցի քաղբանտարկյալին29 սեպտեմբերի 2014 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանության համար տրվող Վացլավ Հավելի միջազգային մրցանակը 2014-ին շնորհվել է ադրբեջանցի քաղբանտարկյալ Անար Մամեդլիին: «Վացլավ Հավելի մրցանակը մեր ընդհանուր ինքնությունն է։ Ընտրությունը բավական բարդ էր, բայց մենք պետք է կատարեինք այն»,-ասել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը և հայտարարել հաղթողին: Վացլավ Հավելի դիպլոմն ու 60.000 եվրոն հանձնվել է Անար Մամեդլիի հորը։ Մարդու իրավունքների պաշտպանության համար տրվող Վացլավ Հավելի միջազգային մրցանակը հաստատվել է 2013-ին ԵԽԽՎ-ի, Վացլավ Հավելի գրադարանի և «Խարտիա-77» հիմնադրամի կողմից։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի այս տարվա Վացլավ Հավելի մրցանակի համար ներկայացված 56 թեկնածուից ընտրվել էր 3-ը։ Մյուս երկու թեկնածուն իսրայելական առաջատար Բի’Ցելեմ մարդու իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունն ու Մալթայի փախստականների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունն էին, գրում է Panorama.am-ը։ Անար Մամեդլին մեծ ներդրում է ունեցել Ադրբեջանում ազատ ընտրության իրավունքի պաշտպանության գործում։ Նա հիմնադրել և ղեկավարել է Ադրբեջանում ընտրությունների դիտարկման կազմակերպությունը։ 2001-ից նրա հիմնադրած «Ընտրությունների դիտարկման և ժողովրդավարական հետազոտությունների կենտրոնն» իրականացնում էր Ադրբեջանի ընտրությունների մոնիտորինգը։ Անար Մամեդլին ձերբակալվել է 2013-ի դեկտեմբերին ՝ Ադրբեջանում կայացած վերջին նախագահական ընտրություններից հետո։ Իշխանությունները նրան մեղադրեցին «իշխանության չարաշահման» և մի շարք այլ հոդվածներով և 2014-ի մայիսին նրան դատապարտեցին 5,5 տարվա ազատազրկման։ Վացլավ Հավելը չեխ թատերագիր, ակնարկագիր, բանաստեղծ, այլախոհ և քաղաքական գործիչ էր։ Եղել է Չեխոսլովակիայի վերջին նախագահը (1989-1992 թթ.) և Չեխիայի Հանրապետության առաջին նախագահը (1993-2003 թթ.)։ Հավելը մասնակցել է Հրովարտակ 77-ի պատրաստմանը, ու Պրագյան հռչակագրի հիմնադիր-ստորագրողներից մեկն էր։ Մահացել է 2011-ի դեկտեմբերի 18-ին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա |