Թուրքիայի խորհրդարանը քննարկում է Սիրիայում և Իրաքում ռազմական գործողություն անցկացնելու հարցը

Թուրքիայի խորհրդարանը քննարկում է Սիրիայում և Իրաքում ռազմական գործողություն անցկացնելու հարցը

PanARMENIAN.Net - Թուրքական խորհրդարանը քննարկել է բանակը Սիրիա և Իրաք ուղարկելու հնարավորությունը:

Ինչպես հայտնում է Sabah-ը, ռազմական գործողության անցկացման մանդատի վերաբերյալ քվեարկությունը նախատեսվում է հոկտեմբերի 1-ին: Նշվում է, որ Անկարան զորքեր չի գործուղի Սիրիա և Իրաք, եթե չընդունվեն «Իսլամական պետության» դեմ գործողության վերաբերյալ նրա բոլոր պահանջները:

ԻՊ դեմ պայքարի պատրվակով Անկարան փորձում է նաև Սիրիայի իշխանությունների դեմ ուղղված որոշումներ առաջ տանել, մասնավորապես, թռիչքներից զերծ գոտու հաստատում և չափավոր ընդդիմության սպառազինում: Անկարայի երրորդ առաջարկը ենթադրում է երկու թուրքական գումարտակների գործուղում՝ 10 000 զինվորական և տեխնիկա, Սիրիայի տարածքում բուֆերային գոտու ստեղծման նպատակով, ուր պետք է տեղափոխվեն փախստականները Թուրքիայի տարածքի ճամբարներից:

Մինչդեռ, ԻՊ հսկողության տակ է հայտնվել շահ Սուլեյմանի դամբարանը, որը թուրքական էքսկլավ է սիրիական տարածքում: Գերի են վերցվել 20 թուրք զինվորներ, որոնք պահպանում են շահի դամբարանը:

Այս պահի դրությամբ Թուրքիայում մոտ 1,5 մլն փախստական կա Սիրիայից: 150 հազար քրդեր փախել են վերջին շաբաթներին՝ Կոբանի ռազմավարական նշանակության ավանի վրա ԻՊ գրոհից փախչելով: Թուրքիան թույլ չի տալիս, որ քուրդ կամավորականները մասնակցեն ԻՊ դեմ պատերազմին, խոչընդոտելով սահմանի հատումը նրանց կողմից հակառակ ուղղությամբ:

Ավելի վաղ Թուրքիան հրաժարվեց մասնակցել ԻՊ դեմ գործողություններին, նրան կասկածում էին նաև ահաբեկիչներին ոչ հրապարակավ սատարելու մեջ: Մասնավորապես, Թուրքիայում ԱՄՆ նխկին դեսպան Ռիկարդոնեն հայտարարեց, որ Անկարան սատարում է «Ալ Քայիդայի» հետ կապված «Ան Նուսրա» խմբավորմանը և Վաշինգտոնը ոչինչ չի անում դրան խանգարելու համար: Արևմտյան ԶԼՄ-ները մեղադրեցին Անկարային նրանում, որ Թուրքիան չի խոչընդոտում իր տարածքով ԻՊ գրոհայինների ներթափանցմանը Սիրիա, էժան գնով նավթ ու վառելիք է գնում գրոհայիններից, ինչպես նաև «հանգստի բազաներ» ստեղծում ահաբեկիչների համար իր տարածքում:

Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---