ԵԽԽՎ զեկուցողը հանդես եկավ ԿՀՎ գաղտնի բանտերի համաշխարարհային «ցանցի» բացահայտմամբ

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի զեկուցող Դիք Մարտին հանդես եկավ ԿՀՎ գաղտնի բանտերի համաշխարարհային «ցանցի» եւ կալանավորների տեղափոխման երթուղիների բացահայտմամբ եւ Եվրոպայի Խորհրդի յոթ անդամ-երկրների անուններ տվեց, որոնք այս գաղտնի գործողություններին իրենց առնչության չափի համաձյան կարող են պատասխանատվության ենթարկվել մի շարք անձանց իրավունքները խախտելու համար: Դրանք են Շվեդիան, Բոսնիան ու Հերցոգովինան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Թուրքիան, Գերմանիան եւ նախկին Հարավսլավիայի մաս կազմող Մակեդոնիան: Իր զեկույցին կից լայնածավալ բացատրական հուշագրում, որ լույս է տեսել այսօր Փարիզում կայացած Վեհաժողովի իրավական հարցերով հանձնախմբի նիստի ժամանակ, նա ընդգծում է. «Այժմ պարզ է, որ եվրոպական մի շարք երկրների իշխանությյուններ ԿՀՎ-ի հետ համատեղ ակտիվորեն մասնակցել են անօրինական գործողություններում: Այլ երկրներ գիտակցաբար անուշադրության են մատնել այդ գհործողությունները կամ պարզապես չեն ցանկացել որեւէ բան իմանալ դրանց մասին», հաղորդում է ԵԽԽՎ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---