10  29.09.14 - Տոնավաճառների աշխատակիցների ցույցն Ազգային ժողովի շենքի դիմաց
16  30.09.14 - Առևտրականների ցույցը ԱԺ շենքի դիմաց

Ի՞նչ է մտածում գործադիրը «Շրջանառության հարկի մասին» օրենքի վերաբերյալ

Ի՞նչ է մտածում գործադիրը «Շրջանառության հարկի մասին» օրենքի վերաբերյալ

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը պատասխանել է ոչ իշխանական քառյակի` գործադիրին ուղղված 12 պահանջին, այդ թվում` առևտրրականների մեծ դժգոհությունների պատճառ դարձած ու պարբերական բողոքի ցույցերի առիթ հանդիսացող «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ պահանջին:

Կառավարությունից պահանջում էր առնվազն երեք անգամ նվազեցնել «Շրջանառության հարկի» դրույքաչափերը, ինչպես նաև մարզերի համաչափ զարգացման՝ առաջիկա 3 տարվա համար զրոյացնել այն փոքր շրջանառություն ունեցող սուբյեկտների համար, շրջանառության առավելագույն շեմը մոտ 58 միլիոն դրամից դարձնել 150 միլիոն դրամ:

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ նոր օրենքը, ըստ որի առևտրային գործունեություն իրականացնող ՓՄՁ-ների և ընտանեկան ձեռնարկատիրության համար շրջանառության հարկը 3,5%-ից կնվազի մինչև 1%: Միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ:

Կառավարությունն իր պատասխանում նշում է, որ հունիսի 21-ին ընդունված փաթեթով ավելի քան եռակի նվազեցրել է շրջանառության հարկը` 3.5 տոկոսի փոխարեն սահմանելով 1 տոկոս: «Միայն շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցումն անընդունելի է և դրույքաչափի նվազեցումը պետք է կատարվի ձեռքբերումները պարտադիր փաստաթղթավորելու պահանջի ներդրմամբ», - նշվում է հայտարարությունում:

Փոքր շրջանառությամբ ձեռնարկությունների համար շրջանառության հարկը զրոյացնելու վերաբերյալ կառավարությունը նշում է, որ արդեն ներդրվել է մինչև 12 մլն դրամ իրացման շրջանառությամբ ընտանեկան ձեռնարկությունների` հիմնական հարկերից ազատելու մասին:

Շրջանառության հարկի շեմը բարձրացնելը կառավարությունն էֆեկտիվ չի համարում. Նախ, 40 մլն դրամից ավել շրջանառություն ունեցող կազմակերպությունները Հայաստանում գրանված շուրջ 58,000 տնտեսվարող օբյեկտների ընդամենը 2,7%ն են կազմում:

Երկրորդ` շեմի բարձրացումը կստեղծի հարկումից խուսափելու նոր մեթոդներ. արդեն իսկ խոշոր տնտեսվարողները փորձում են տրոհվել, իսկ 58,3 միլիոն շեմին մոտ կանգնած կազմակերպությունները` թաքցնել եկամուտները:

Երրորդ` շեմն աննախադեպ բարձր է տարածաշրջանի և ԱՊՀ երկրների համեմատությամբ: Մասնավորապвս` Վրաստանում ԱԱՀ-ով չհարկվող շեմը կազմում է տարեկան 100 հազար (24.5 մլն դրամ), Ուկրաինայում` 300 հազար գրիվնա, (15 մլն դրամ), Ֆրանսիայում` 81 հազար եվրո (44 միլիոն դրամ), (26.7 միլիոն դրամ) Էստոնիայում` 16 հազար եվրո (8,5 млн դրամ), Չեխիայում` 1 միլիոն կրոնա (30 մլն դրամ), Գերմանիայում` 17.5 հազար եվրո (10 միլիոն դրամ) և այլն:

Եվ չորրորդ` շրջանառության հարկը նախատեսված է ՓՄՁ համար, մինչդեռ տարեկան 150 միլիոն դրամ, նույնը` օրական 410 հազար դրամ իրացման շրջանառություն ունեցող սուբյեկտը չի կարող համարվել փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտ համարվել:

Նշենք, որ շրջանառության հարկի շուրջ քննարկումների շրջանակում ԱԺ ոչ իշխանական ուժերն այսօր՝ հոկտեմբերի 1-ին, հանդիպել են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ: Հարցը պիտի քննարկվի նաև կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ: Նախօրեին ՀՀԿ-ն բոյկոտել էր հարկի վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստը, որը չկայացավ քվորում չլինելու պատճառով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---