Ստեփանակերտն Ադրբեջանին է փոխանցել հուլիսին սպանված դիվերսանտի դին

Ստեփանակերտն Ադրբեջանին է փոխանցել հուլիսին սպանված դիվերսանտի դին

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի դիվերսանտ Հասան Հասանովի դին, որը հուլիսին սպանվեց Լեռնային Ղարաբաղի տարածքում դիվերսիայի փորձ կատարելիս, փոխանցվել է ադրբեջանական կողմին:

Այս մասին հայտնել է ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը։

Ավելի վաղ Ստեփանակերտը հայտարարել էր, որ պատրաստ է Հասանովի դին փոխանցել միակողմանի կարգով առանց պատասխան պայմանի, ցուցաբերելով բարի կամք և հավատարմություն Ժնևյան կոնվենցիայի դրույթներին: ԼՂՀ Շահումյանի շրջան ներթափանցած հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի երրորդ անդամը՝ Հասանովը ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն է ցուցաբերել, վնասազերծվել և ոչնչացվել: Ադրբեջանի քաղաքացի Հասանովը Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կիլոմետրի վրա սպանել է Երևանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1977 թ.) և վիրավորել է ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին (1977 թ.):

Փոխանցումը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:30-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի հատվածում՝ Բաշ Քարվենդ գյուղի մոտակայքում:

Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվեց ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվեցին կամ ոչնչացվեցին հայկական ուժերի կողմից: Ձերբակալվել են 46-ամյա Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը և 54-ամյա Դիլհամ Գարդահշան օղլի Ասկերովը: Նրանց մեղադրանք է ներկայացվել մի քանի հոդվածով: Մասնավորապես, պարզվել է, որ հուլիսի 4-ին նրանք առևանգել և սպանել են անչափահաս Սմբատ Ցականյանին (28.04.1997 թ.), որի մարմինը հուլիսի 15-ին հայտնաբերվեց Քարվաճառ և Մանաշիդ համայնքների շրջանում գտնվող անտառում:

Հայկական կողմը հայտարարել է, որ Ասկերովն ու Գուլիևը դատվելու են ԼՂՀ օրենքներով և փոխանակման ենթակա չեն: Բաքուն պնդում է, որ դիվերսանտներին վերադարձնեն Ադրբեջանին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---