Քաղաքի օրը Գռոզնիում «նշեցին» ահաբեկչությամբ. Կադիրովը խոստացել է ոչնչացնել մեղսակից «շայտաններին»

Քաղաքի օրը Գռոզնիում «նշեցին» ահաբեկչությամբ. Կադիրովը խոստացել է ոչնչացնել մեղսակից «շայտաններին»

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ի երեկոյան 17:00-ին մոտ Գռոզնիի համերգասրահի մոտ պայթյուն որոտաց: Այդ օրը Չեչնիայի մայրաքաղաքում պետք է տեղի ունենար Քաղաքի օրվան նվիրված համերգ: Ոստիկանները զննում էին տոնական համերգի շտապող հանդիսատեսներին:

«Միջոցառման անվտանգությունն ապահովող ոստիկանները մետաղաորսիչ սարքի մոտ կասկածելի մի երիտասարդի նկատեցին: Նրան զննելու փորձի ժամանակ, նա գործի դրեց պայթուցիկ սարքը»,-հայտնել են քննչական կոմիտեում: Պայթյունի արդյունում 5 ոստիկան է զոհվել, ևս 12-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Իր հերթին, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Instagram-ի իր էջում հայտնել է, որ ատրճանակով հանցագործը ոստիկաններին ներկայացել է որպես ոստիկանության աշխատակից և փորձել է անցնել հրապարակ, որտեղ նշում էին տոնը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի ուշ Կադիրովը ցավակցություն հայտնեց զոհված ոստիկանների հարազատներին ու մերձավորներին: «Այդ շայտանները ցույց տվեցին իրենց իսկական դեմքը: Մենք նրանց ցույց կտանք, որ նրան չպետք է գոյություն ունենան երկրի երեսին: Բոլոր մեղսակիցները կգտնվեն ու կոչնչացվեն»,-հայտարարել է նա: Նա նշել է, որ ոստիկաններն «առաջին իսկ պահակակետում կանգնեցրել են շայտանին ու կանխել ահաբեկչությունը», գրում է ՌԻԱ Օրեանդա-ն: Ինչպես գրում են ԶԼՄ-ները, եթե մահապարտին հաջողվեր համերգասրահ մտնել, զոհերը շատ ավելին կլինեին:

Ռուսաստանի քննչական կոմիտեն փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցել «ոտնձգություն իրավապահ մարմինների աշխատակիցների կյանքի դեմ» և «զենքի ապօրինի շրջանառություն»: Իրավապահ գերատեսչության մամուլի կենտրոնում հայտնել են, որ մահապարտի անձն արդեն հաստատվել է: Նա Ստարոպրոմիսլովսկի շրջանի բնակիչ, 19-ամյա տեղաբնակ Օպտի Մուդարովն է, որը մի քանի ամիս առաջ դուրս է եկել տնից ու չի վերադարձել: Կորածի որոնումներն այն ժամանակ արդյունք չտվեցին, նրա մասին լուրեր ևս չեն ստացվել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---