5  11.10.14 - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին
13  11.10.14 - Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի դիմավորման պաշտոնական արարողությունը

Սերբիայի նախագահը Հայաստանում է. Օրակարգում Դիլիջանի դպրոցի բացումն ու Հայաստան-Սերբիա ֆուտբոլային խաղն են

Սերբիայի նախագահը Հայաստանում է. Օրակարգում Դիլիջանի դպրոցի բացումն ու Հայաստան-Սերբիա ֆուտբոլային խաղն են

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 10-ի երեկոյան պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը:

ՀՀ նախագահի նստավայրում այսօր` հոկտեմբերի 11-ին, տեղի է ունեցել Սերբիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է երկու երկրների նախագահների երկկողմ ձևաչափով հանդիպումը:

Նախագահականից հայտնում են, որ ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է` հայ-սերբական բարեկամությունը խորը արմատներ ու պատմություն ունի, և այդ պատմության մեջ բարեկամության բազմաթիվ դրսևորումներ կան, որոնք լավ հիմք են այսօր միջպետական հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Սերբիայի նախագահի այցը նոր խթան կհաղորդի հայ-սերբական քաղաքական երկխոսությանը և երկկողմ գործակցության օրակարգն առաջ մղելու գործին:

Տոմիսլավ Նիկոլիչը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ Սերբիայի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո իր համար կարևոր է եղել Հայաստանի և Սերբիայի միջև հարաբերությունների զարգացումը, որը, նախագահ Նիկոլիչի խոսքով, այսօր բավարար մակարդակի վրա չէ: Նա վստահեցրել է, որ իր երկիրը կներդնի առավելագույն ջանքեր՝ հայ-սերբական միջպետական կապերը սերտացնելու և գործակցությունը խորացնելու համար:

Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը Սերբիայի նախագահին պարգևատրել է Փառքի շքանշանով՝ ՀՀ պաշտոնական այցի առթիվ և ի նշանավորումն հայ-սերբական ավանդական բարեկամության: Տոմիսլավ Նիկոլիչը փոխադարձաբար Սերժ Սարգսյանին պարգևատրել է Սերբիայի Հանրապետության շքանշանով:

Այցի շրջանակներում հոկտեմբերի 11-ին նախագահները կմեկնեն Դիլիջան՝ մասնակցելու Դիլիջանի միջազգային դպրոցի բացման արարողությանը: Նույն օրը երեկոյան նախագահներ Սերժ Սարգսյանը և Տոմիսլավ Նիկոլիչը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կդիտեն Եվրոպայի 2016-ի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Սերբիա խաղը:

Հոկտեմբերի 12-ին Սերբիայի նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք կմատուցի անմեղ զոհերի հիշատակին: Այնուհետև ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենան հայ-սերբական ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց կհաջորդի երկու երկրների միջև մի շարք ոլորտներում գործակցության ամրապնդմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Տոմիսլավ Նիկոլիչը ԶԼՄ-երի առջև հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ: Նախատեսված է նաև Սերբիայի նախագահի հանդիպումը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ:

Նույն օրը նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը ծաղկեպսակ կդնի Արմավիրի մարզում գտնվող սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հուշարձանին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, կայցելի Գանձարան և Մայր տաճար:

2009-ի հուլիսի 28-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան էր այցելել նաև Սերբիայի Հանրապետության նախորդ նախագահ Բորիս Տադիչը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---