ԵՏՀ ղեկավար. Ընդհանուր սահմանի բացակայությունը ՀՀ և ԵՏՄ միջև խնդիր չի առաջացնի

ԵՏՀ ղեկավար. Ընդհանուր սահմանի բացակայությունը ՀՀ և ԵՏՄ միջև խնդիր չի առաջացնի

PanARMENIAN.Net - Ընդհանուր սահմանի բացակայությունը Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) միջև խնդիր չի առաջացնի, կարծում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ղեկավար Վիկտոր Խրիստենկոն:

«Մեք խոսում ենք սովորական սահմանի մասին, երբ խոսք է գնում ապրանքների մասին: Բայց չէ որ Եվրասիական միությունն ազատության չորս աստիճան է: Դրանք են՝ ապրանքները, ծառայությունները, կապիտալները, աշխատուժը: Վերջին երեք գործոնների համար սահմանի նշանակությունը գնալով նվազում է: Ուստի ոչ մի խոչընդոտ ինտեգրման համար սահմանի բացակայությունը չի առաջացնի»,-հայտարարել է Խրիստենկոն:

Նա նաև նշել է, որ ֆինանսական ծառայություններից շատերը էլեկտրոնային են, վիրատուալ, ինչը նույնպես դյուրին է դարձնում Հայաստանի ինտեգրումը ԵՏՄ-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

Ինտրիգը պահպանվեց մինչև վերջ. Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին Հայաստանը հայտարարեց 2013-ի սեպտեմբերին: Նախատեսվում էր, որ արդեն 2014-ի մայիսին Երևանը ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի հետ կստորագրի ԵՏՄ մասին պայմանագիրը: Սակայն Հայաստանի անդամակցումը միությանը ձգձգվում է Հայաստանի ու ԼՂՀ միջև մաքսային հսկողության հարցի պատճառով:

Այդ մասին խոսեց նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մայիսի 29-ին Աստանայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում: Նազարբաևն առաջարկեց Հայաստանին միանալ Եվրասիական միությանն առանց Լեռնային Ղարաբաղի, ՄԱԿ-ի ճանաչած սահմաններում և հայտնեց, որ Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի նախագահները նամակ են ստացել Իլհամ Ալիևից համապատասխան խնդրանքով: Արդյունքում պայմանագրի ստորագրումը մի քանի անգամ հետաձգվել է:

Ելույթ ունենալով Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի անդամակցությունն իր յուրահատկությունն ունի՝ ընդհանուր սահմանի բացակայությունը ԵՏՄ մյուս անդամների հետ: «Սակայն, մենք վստահ ենք, որ դա չի խանգարի Հայաստանի ինտեգրմանը կանոնակարգման, տրանսպորտի, էներգետիկայի, հեռահաղորդակցությունների, ֆինանսների միասնական համակարգերին, որոնք ձևավորվում են ընդհանուր տնտեսական տարածքում:

Մեզ համար ակնհայտ է, որ միասին մենք տնտեսապես ավելի ուժեղ ենք, և մեզ համար ավելի հեշտ է արձագանքել գլոբալ մարտահրավերներին: Եվրասիական միությունը խոշորոգույն տնտեսակսն միավորում է աշխարհագրական առումով: Մենք վստահ ենք, որ Միությունը հսկայական չիրագործված ներուժ ունի իր դիրքերը աշխարհի տնտեսական քարտեզում ամրապնդելու համար»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---