Ոսկի, արծաթ և 3 բրոնզ. Սամբոյի ԱԱ-ում հայկական պատվիրակությունը 5 մեդալ է նվաճել

Ոսկի, արծաթ և 3 բրոնզ. Սամբոյի ԱԱ-ում հայկական պատվիրակությունը 5 մեդալ է նվաճել

PanARMENIAN.Net - Սեուլում անցկացվող սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի առաջնությունից հայ սամբիստները 5 մեդալով են վերադարձել: Վերջին երկու մեդալը նրանք նվաճել են ԱԱ վերջին օրը:

Դիանա Հովհաննիսյանը (48 կգ) և Գրիգոր Սահակյանը (87 կգ) կանգնել են պատվո երրորդ հարթակին և արժանացել բրոնզե պարգևների:

Ավելի վաղ բրոնզի էր արժանացել Լենդրուշ Զատիկյանը (48 կգ), արծաթի՝ Սեյրան Սահակյանը (90 կգ), իսկ Գրիգոր Մխիթարյանը մինչև 52 կգ քաշայինների պայքարում հռչակվել էր երիտասարդների աշխարհի չեմպիոն:

Հայկական պատվիրակությունը հայրենիք կվերադառնա հոկտեմբերի 13-ին:

Հոկտեմբերի 8-ից 12-ը Հարավային Կորեայում անցկացվում է սամբոյի աշխարհի պատանիների, աղջիկների և երիտասարդների առաջնությունը, որին մասնակցում են երկրագնդի ուժեղագույն մարզիկները: Հայաստանը ներկայացնում է 10 մարզիկ. Լենդրուշ Զատիկյան (48 կգ), Գրիգոր Մխիթարյան (52 կգ), Դավիթ Խաչատրյան (52 կգ), Էռնեստ Հայրապետյան (60 կգ), Սերգեյ Կարապետյան (68 կգ), Նաիրի Կարապետյան (81 կգ), Դավիթ Նալբանդյան (82կգ), Գրիգոր Սահակյան (87կգ),Սեյրան Սահակյան (90կգ) և Դիանա Հովհաննիսյան (48 կգ): Սեուլ մեկնել են նաև մարզիչներ Վովիկ Խոջայանն ու Էռնեստ Միրզոյանը, մրցավար Էդուարդ Ասլանյանը: Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---