Ոսկի, արծաթ և 3 բրոնզ. Սամբոյի ԱԱ-ում հայկական պատվիրակությունը 5 մեդալ է նվաճել11 հոկտեմբերի 2014 - 20:53 AMT PanARMENIAN.Net - Սեուլում անցկացվող սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի առաջնությունից հայ սամբիստները 5 մեդալով են վերադարձել: Վերջին երկու մեդալը նրանք նվաճել են ԱԱ վերջին օրը: Դիանա Հովհաննիսյանը (48 կգ) և Գրիգոր Սահակյանը (87 կգ) կանգնել են պատվո երրորդ հարթակին և արժանացել բրոնզե պարգևների: Ավելի վաղ բրոնզի էր արժանացել Լենդրուշ Զատիկյանը (48 կգ), արծաթի՝ Սեյրան Սահակյանը (90 կգ), իսկ Գրիգոր Մխիթարյանը մինչև 52 կգ քաշայինների պայքարում հռչակվել էր երիտասարդների աշխարհի չեմպիոն: Հայկական պատվիրակությունը հայրենիք կվերադառնա հոկտեմբերի 13-ին: Հոկտեմբերի 8-ից 12-ը Հարավային Կորեայում անցկացվում է սամբոյի աշխարհի պատանիների, աղջիկների և երիտասարդների առաջնությունը, որին մասնակցում են երկրագնդի ուժեղագույն մարզիկները: Հայաստանը ներկայացնում է 10 մարզիկ. Լենդրուշ Զատիկյան (48 կգ), Գրիգոր Մխիթարյան (52 կգ), Դավիթ Խաչատրյան (52 կգ), Էռնեստ Հայրապետյան (60 կգ), Սերգեյ Կարապետյան (68 կգ), Նաիրի Կարապետյան (81 կգ), Դավիթ Նալբանդյան (82կգ), Գրիգոր Սահակյան (87կգ),Սեյրան Սահակյան (90կգ) և Դիանա Հովհաննիսյան (48 կգ): Սեուլ մեկնել են նաև մարզիչներ Վովիկ Խոջայանն ու Էռնեստ Միրզոյանը, մրցավար Էդուարդ Ասլանյանը: Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |