Երևանում Նանսենի թանգարան է բացվել. Հուշահամալիրը ներառում է մոտ 30 հուշարձան

Երևանում Նանսենի թանգարան է բացվել. Հուշահամալիրը ներառում է մոտ 30 հուշարձան

PanARMENIAN.Net - «Էրեբունի-Երևան 2796» միջոցառումների շրջանակում Նոր Նորք վարչական շրջանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան զբոսայգում կայացել է Նանսենի թանգարանի և Սբ Աստվածածին եկեղեցի-հուշահամալիրի բացմանը հանդիսավոր արարողությանը:

Հուշահամալիրն ընդգրկում է Սբ Աստվածածին եկեղեցին, երիցատուն-տաճարը` հարակից հանգստյան տաղավարով, թանգարանի շենքը: Շինարարական աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2012 թվականին` թանգարանի հիմանարկեքով:

Նանսենի անվան այգին գտնվում է Նոր Նորք վարչական շրջանի առաջին զանգվածում` Ֆ. Նանսենի փողոցում: Այգին սկսվում է Գայի պողոտային հարող հատվածից: Այգու մուտքի մոտ` բարձր պատվանդանի վրա, տեղադրված է Գայի (Հայկ Բժշկյանց) արձանը:

Հուշահամալիրը ներառում է նաև հայ ժողովրդի պատմության հերոսական և ողբերգական էջերին, անվանի հայորդիներին ու հայ ժողովրդի բարեկամներին նվիրված մոտ 30 հուշարձան, այդ թվում՝ 1915թ. Մեծ եղեռնին և 1893-1923թթ. ընթացքում հայկական ջարդերի զոհերին, Արցախյան ազատամարտին ու Արցախի պետականությանը նվիրված հուշարձանախմբերը, Սբ Գրիգոր Լուսավորչի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու սրբերի դասն անցած Վարդան Մամիկոնյանի և այլոց արձաններ, Ջորջ Բայրոնի հուշաքանդակը, Լրագրողի արձանը:

Նորվեգացի բևեռախույզ, գիտնական, դիվանագետ և ականավոր հումանիստ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, փախստականների գծով Ազգերի լիգայի գերագույն հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի և եկեղեցու կառուցման ու նախագծման հեղինակներն են բարերարներ, ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանները։ Տարածքում է տեղադրված նաև բարերար Կառլեն Եսայանի հուշարձանը և նրա հիշատակին նվիրված «Թևավոր խաչքարը»։

Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ շրջել է հուշահամալիրի տարածքով, ծանոթացել կատարված աշխատանքներին: Թանգարանում բարձրաստիճան հյուրերը ծանոթացել են ցուցադրությանը, որում ներկայացված են Նանսենի վերաբերյալ գրքեր, հավաքածուներ, գրողին նվիրված Լևոն Թոքմաջյանի քանդակները, ինչպես նաև հայ գրատպության 500-ամյակին նվիրված Գրքի հուշարձանը` Մեսրոպ Մաշտոցի և Հակոբ Մեղապարտի արձաններով:

Եկեղեցում հյուրերը մասնակցել են Սուրբ Սեղանի օծմանը:

Նորվեգացի նշանավոր բևեռախույզ, մեծ մարդասեր, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակի նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում 2011-ի նոյեմբերին Երևանում տեղի է ունեցել նրա հուշարձանի բացումը: Բացման արարողությանը մասնակցել են Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Յոնաս Գահր Շտյորեն և Նանսենի թոռնուհի Մարիտ Գրևը:

Նանսենն առաջիններից էր, որ անձնվիրաբար օգնության հասավ Ցեղասպանությունից մազապուրծ հայերին։ Հազարավոր հայ գաղթականներ ստացան անձը հաստատող այն վկայականը, որ հետո պետք է կոչվեր «Նանսենյան անձնագիր»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---