7  13.10.14 - Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրամյանի մամուլի ասուլիսը

ՌԴ հայերի միության նախագահ. Լևոն Հայրապետյանն անմեղ է և պետք է ազատության մեջ լինի

ՌԴ հայերի միության նախագահ. Լևոն Հայրապետյանն անմեղ է և պետք է ազատության մեջ լինի

PanARMENIAN.Net - Հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի հետ կապված խնդիրը ժամանակավոր է: Հոկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը` հավելելով.

«Ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի, կամաց-կամաց կպարզաբանվի»:

Աբրահամյանի խոսքով, քննչական մարմինները կպարզեն, որ այս գործում սխալներ կան:

«Ես այս հարցով վարչապետին էլ եմ դիմել: Իմ կարծիքով, Լևոն Հայրապետյանն ընդհանրապես մեղք չունի, նա պետք է ազատության մեջ լինի»,- նշել է Արա Աբրահամյանը:

Նա տեղեկացրել է, որ այժմ Լևոն Հայրապետյանը տանը համապատասխան բուժում է անցնում, ստանում իրեն անհրաժեշտ դեղերը: Ըստ Արա Աբրահամյանի՝ խնդիրը քաղաքական չէ, այլ գտնվում է ավելի տնտեսական դաշտում, գրում է «Առավոտը»:

Լևոն Հայրապետյանին ԱԴԾ աշխատակիցները ձերբակալել են «Դոմոդեդովո» օդանավակայանում հուլիսի 15-ին, ուր նա ժամանել է Մոնակոյից: Գաղտնի գործակալները ուժեղացված հսկողության ներքո գործարարին հարցաքննության համար տարել են Քննչալկան կոմիտե: Այնտեղ նրան պաշտոնապես հայտնել են ձերբակալման մասին:Գործարարի դեմ ձեռնարկված միջոցառումներն անցկացվում են «կինգիսեպյան» խմբավորման գործունեության ընդհանուր հետաքննության շրջանակում, որը ղեկավարել է «հեղինակություն» Սերգեյ Ֆինագինը: Ըստ քննիչների` տևական ժամանակ այս, ինչպես նաև` նրան մոտ «շչելկովյան» (ղեկավարում էր Ալեքսանդր Մատուսովը` Բասմաչ) կազմակերպված հանցավոր խմբավորումների անդամները խոշոր գործարարների շահերից ելնող սպանություններ են կազմակերպել: Սկզբում սպասարկում էին բանկիր Գեորգի Սաֆիևի(սպանվել է ԱՄՆ-ում) շահերը, հետո էլ սկսեցին աշխատել սենատոր Իգոր Իզմեստևի համար: Ըստ իրավապահների՝ Հայրապետյանը սպանությունների հետ կապ չունի, սակայն «Բաշնեֆտ»-ի վաճառքի տնտեսական մեքենայությունները հետաքննվում են «Կինգիսեպսկի» գործի շրջանակներում, Ռուսաստանի քննչական կոմիտեն դիմել է դատարան՝ գործարարին կալանավորելու միջնորդությամբ:

Հոկտեմբերի 3-ին հայտնի է դարձել, որ Մոսկվայի Բասմանյան դատարանը որոշել է փոխել Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցը՝ սահմանելով տնային կալանք: Ըստ դատարանի որոշման, տնային կալանքի շրջանակում Հայրապետյանին արգելված են զբոսանքները, ինչպես նաև կապի միջոցներից ու համացանցից օգտվելը:

Արա Աբրահամյանն անդրադարձել է նաև Հրաչյա Հարությունյանի գործին: Նա հայտնել է, որ իրենք այս գործում էլ մեծ աջակցություն են ցուցաբերել, նույնիսկ կարողացել են այնպես անել, որ Հրաչյա Հարությունյանին խալաթ հագցրած քննիչին ազատեն աշխատանքից, փոխել են տվել դատարանի կայացրած սկզբանական որոշումը: Ըստ Աբրահամյանի, Հրաչյա Հարությունյանին հանգիստ Հայաստան տեղափոխելու համար պետք է որոշ ժամանակ անցի, գրում է Panorama.am-ը:

Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանն օգոստոսի 5-ին Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանին Մոսկվայի մերձակայքում 18 մարդու կյանք խլած ՃՏՊ գործով դատապարտել է 6 տարվա և 9 ամսվա ազատազրկման: Պատիժը նա կկրի ընդհանուր ռեժիմի գաղութում: Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՌԴ Օրենսգրքի 264 (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման խախտման) և 327 (Կեղծ փաստաթղթերի պատրաստման) հոդվածներով:

Մեղադրյալի փաստաբան Ռուբեն Մարգարյանը հայտարարել է, որ բողոքարկելու է դատարանի որոշումը: «Կարծում եմ՝ նման վճիռ կայացնելիս դատավորը հաշվի է առել զոհերի թիվը։ Չգիտեմ՝ կբողոքարկենք արդյոք դատավճռի խստությունը, այդ մասով Հարությունյանն ինքը որոշում կկայացնի, բայց կեղծ փաստաթղթեր օգտագործելու մասով որոշումն անպայման կբողոքարկենք»,- նշել է նա։

Ավելի վաղ դատախազը պահանջել էր Հարությունյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման, 3 տարով զրկել վարորդական իրավունքից, ինչպես նաև բավարարել դատախազի՝ տուժածների քաղաքական հայցերի մասին խնդրանքը, ըստ որի նրանցից յուրաքանչյուրը մեղադրյալից 1 մլն ռուբլու չափով փոխհատուցում կարող է պահանջել։ Թե կոնկրետ քանի նման հայց է ստացվել, չեն մանրամասնել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---