Իրաքից փախստականների հոսքն աճում է, իսկ Լոնդոնում իսլամիստների են ձերբակալում14 հոկտեմբերի 2014 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Առնվազն 180 հազար մարդ ստիպված է եղել լքել տները Իրաքի արևմտյան Անբար գավառում կառավարական ուժերի և «Իսլամական պետության» գրոհայինների միջև մարտերի պատճառով: Ըստ ՄԱԿ ներկայացուցիչների, բախումները շարունակվում են Հիտ քաղաքի մոտ, որը ջիհադականները գրավել էին ավելի վաղ: Խաղաղ բնակիչները փախչում են արևելք, դեպի պատերազմից տուժած Ռամադի քաղաքը: ՄԱԿ ներկայացուցիչները հայտարարել են, որ փախստականները սնդդամթերքի կարիք ունեն, դեղորայքի և առաջին անհրաժեշտության իրերի: «Իսլամական պետության» գրոհը Անբար գավառի ուղղությամբ մտահոգում է Իրաքի իշխանություններին: Վերլուծաբանները կարծում են, որ գրավելով Անբարը, գրոհայինները կկարողանան հարձակումներ գործել մայրաքաղաք Բաղդադի վրա: Ըստ իրաքցի զինվորականների, ջիհադականները գրավել են կառավարական զորքերի կողմից լքված ռազմակայանը, որը գտնվում է Հիտից 8 կմ հեռավորության վրա: Նրանք առգրավել են զինվորական ավտոմեքենաներն ու տանկերը, իսկ ռազմակայանը հրկիզել են: Հոկտեմբերի 11-ին Անբարի ղեկավարությունը Բաղդադից ռազմական օգնություն խնդրեց, զգուշացնելով, որ հակառակ դեպքում գավառը շուտով կհայտնվի ԻՊ ձեռքերում: Տեղական իշխանությունները խնդրում են, որ Անբար գավառում տեղակայվեն ԱՄՆ բանակի ստորաբաժանումները, հայտնում է BBC ռուսական ծառայությունը: Սակայն Իրաքի վարչապետ Հայդեր Աբադին բազմիցս է հերքել որևէ օտարերկրյա ստորաբաժանման տեղակայման հնարավարությունը երկրի տարածքում: «Ըստ հաղորդագրություննրի, 30 հազար ընտանիք կամ մոտավորապես 180 հազար մարդ վերջին մի քանի օրում լքել է Հիտը, շատերը ստիպված են եղել արդեն երկու, երեք, կամ նույնիսկ չորս անգամ նոր ապաստան գտնել»,-ասվում է ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչության պետի հայտարարության մեջ: «Փախստականները գտնվում են Ռամադի, Հալդիա, Հաջաջ և Ամիրիա Ռահալիա բնակավայրերի շրջանում: Շատերը փախչում են ավտոմոբիլներով, վերցնելով միայն ամենաանհրաժեշտը: Ոմանք ապաստան են գտնում հասարակական հաստատությունների շենքերում»,-հայտնում է ՄԱԿ վարչությունը: Մինչդեռ ջիհադականների «Դակիբ» ինտերնետ կայքում հաղորդագրություն է հայտնվել, որ ԻՊ գրոհայինները ստրկության են վաճառել եզդիների մի քանի ընտանիքի: Հոդվածում ասվում է, որ եզդիներին բաժանել են ԻՊ գրոհայինների միջև ըստ շարիաթի օրենքների և ստրկությունը նրանց համար համարվում է «իսլամին հասնելու ուղիներից մեկը»: Human Rights Watch-ի վերջին զեկույցում ասվում էր, որ գրոհայինները մշտապես եզդիների ընտանիքներից խլում են աղջիկներին ու կանանց, բռնի ուժով կնության վերցնելով նրանց: Հոկտեմբերի լույս 13-ի գիշերը ԱՄՆ-ն ու դաշնակիցները յոթ ավիահարված են հասցրել ԻՊ գրոհայինների դիրքերին, որոնք փորձում են գրավել Կոբանի քաղաքը: Ինչպես հայտնում է պարբերականը, դաժան բախումները շարունակվում են քաղաքի հարավ-արևմտյան մատույցներում, որը գտնվում է դեպի Հալեպ տանող ճանապարհի մոտ: Մինչդեռ, Գերմանիայի ՊՆ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը բացատել է գերամնացի զինվորների մասնակցությունը ցամաքային գործողություններին Սիրիայում և Իրաքում: «Սիրիայաում և Իրաքում մարտական ստորաբաժանումներ չեն լինի: Այդպիսին էր որոշումը հենց սկզբից, դա չի քննարկվում»,-մեջբերում է նրան ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ ավելի վաղ նման կերպ էր արտահայտվել նաև ԳԴՀ ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Չնայած դրան, գերմանական ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ պնդում են, որ պետք է ԻՊ իսլամիստների դեմ պայքարելու համար զինվորներ գործուղել: Ըստ ՏԱՍՍ-ի, Լոնդոնի կենտրոնում երկուշաբթի երեք կասկածյալներ են ձերբակալվել: Ինչպես հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները իրավապահների վրա հղումով, ձերբակալվածները մահմեդական ծայրահեղականներ են: Նրանք կապված են 5 իսլամիստներից բաղկացած խմբի հետ, որոնց ձերբակալել էին Լոնդոնում նախորդ շաբաթ ահաբեկչական գործողությունների նախապատրաստման կասկածանքով: Ըստ ոստիկանության օպերատիվ տվյալների, առնվաղն կասկածյալներից մեկը կապված է ԻՊ հետ: Ձերբակալվածների անունները չեն հրապարակվում: Ոստիկանությունը միայն նրանց տարիքն է հայտնել՝ 24, 21 և 25 տարեկան: Խուզարկություններ են իրականացվել գրասենյակում և կասկածյալների չորս բնակարաններում: Ըստ բրիտանական մամուլի, անցած շաբաթ ձերբակալվածներից մեկը բրիտանացի մահմեդական Տարիկ Հասանն է, որը սովորում է բժշկություն Սուդանում: Վերջերս նա ընտանիքի մոտ էր եկել՝ Լոնդոն և հայտնվել հատուկ ծառայությունների ուշադրության շրջանակում: Մյուս ձերբակալվածը 21-ի ամյա Ադայ Աբուզեյդըն է, Գրինվիչի մենեջմենթի դպրոցի սան: Անցած շաբաթ ձերբակալվածներից երրորդը 20-ամյա ուսանող Ռավան Հեդերն է, որը ծագումով քուրդ է, նրա ընտանիքը բնակվում է Լոնդոնի ամենաթանկ թաղամասերից մեկում՝ Քեսնսինգտոն և Չելսիում: Photo:REUTERS/ Rodi Said Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ |