Թուրքիան «Իսլամական պետության» գրոհայինների փոխարեն քրդերին է ռմբակոծում

Թուրքիան «Իսլամական պետության» գրոհայինների փոխարեն քրդերին է ռմբակոծում

PanARMENIAN.Net - Թուրքիայի ՌՕՈւ ինքնաթիռներն ավիահարված են հասցրել Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դիրքերին, որ գտնվում են Հաքքարի գավառի լեռներում:

Ինչպես գրում է Թրենդ գործակալությունը Hurriyet-ի վրա հղումով, որոշումը կայացվեց, երբ ՔԱԿ-ը հայտարարեց, որ հնարավոր է, որ իրենք Իրաքից Թուրքիա վերադառնան: Քրդերն արդեն տասնամյակներ շարունակ պայքարում են պետություն ստեղծելու համար: Անկարայի հետ բախումը արդեն 40 հազար կյանք է խլել:

2012-ի մարտին հրադադար հայտարարվեց Անկարայի ու քրդերի միջև: Կողմերը պատրաստ էին նստել բանակցությունների սեղանի շուրջ ու լուծել քրդական հարցը խաղաղ ճանապարհով: Սակայն գործընթացն անհաջող եղավ: Հանուն անկախության պայքարող թուրքաբնակ քրդերի Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը ցմահ պատիժ է կրում բանտում, մի քանի օր է տվել Անկարային քրդերի հետ երկխոսությունը վերականգնելու համար՝ հակառակ դեպքում սպառնալով այն ձախողված համարել արդեն հոկտեմբերի 15-ին:

Ըստ քրդերի Անկարան խոչընդոտում է քուրդ կամավորներին Սիրիա անցնելու գործում, պատասխանատվություն է կրում ԻՊ դեմ քրդերի անհաջողությունների և քրդաբնակ Կոբանի պաշարման համար: ՔԱԿ առաջնորդ Օջալանը, ավելի վաղ հայտարարել էր, որ Կոբանի անկումն ազդանշան կլինի քրդերի ու Թուրքիայի միջև հրադադարի կասեցման համար: Անկարայի դիրքորոշման դեմ բողոքները մի քանի անգամ վերածվել են բախումների թուրքական ոստիկանության հետ անմիջապես սահմանին, Կոբանից ոչ հեռու, ինչպես նաև բազմաթիվ ցույցերի ժամանակ թուրքական այլ շրջաններում:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ կարող է ձերբակալվել խոշորագույն քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) առաջնորդ Սելահադդին Դեմիրթաշը: Նրան և կողմնակիցներին կարող են մեղադրել զանգվածային անկարգություններ ու ոստիկանության հետ բախումներ հրահրելու մեջ:

Թուրքիան, փաստորեն, հարվածներ է հասցրել նրանց, ով պայքարում է ԻՊ իսլամիստների դեմ Սիրիայում ու Իրաքում: Հարվածները հասցվել են ԱՄՆ ու կոալիցիայի դաշնակիցների ԻՊ դեմ պայքարելու հորդորների ֆոնին: Մեկ օր առաջ հերթական անգամ խափանվեցին բանակցությունները Սիրիայի տարածքին հարվածներ հասնցնելու համար թուրքական օդային տարածքն ու Ինջիրլիկ ավիաբազան տրամադրելու շուրջ: Անկարան որպես նախապայման առաջ է քաշում թռիչքներից զերծ օդային տարածքի ստեղծումը Սիրիայի երկնքում, չափավոր գրոհայինների նախապատրաստումը, որոնք կկարողանան պայքարել Ասադի դեմ և բուֆերային գոտիների ստեղծումը Սիրիայի տարածքի հաշվին:

Ավելի վաղ ՄԱԿ ներկայացուցիչ Ստեֆան դը Միստուրան հոկտեմբերի 10-ին կոչ արեց Թուրքիային թույլ տալ քուրդ կամավորներին հատել Սիրիայի հետ սահմանը, ԻՊ գրոհայինների դեմ Կոբանի մատույցներում պայքարելու համար: Ըստ նրա, քաղաքի արվարձաններում 10-13 հազար մարդ կա, քաղաքում՝ մոտ 700 ծերունի է մնացել: Դը Միստուրան նշեց, որ եթե Կոբանին ընկնի, այդ 700 ծերունիներն ու 12 հազար փախստականները կոտորածի կենթարկվեն:

 Ուշագրավ
Գերմանիայի կանցլերն առաջիկա օրերին պարբերաբար կորոնավիրուսի թեստ կհանձնի
Քաղաքացիներին հրահանգվել է մնալ տանը, դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում
Կազմակերպությունը նաև տեսանյութ է հրապարակել
«Ես նույնպես վախենում եմ, բայց ոչ թե խանութ, այլ աշխատանքի գնալուց»,- ասել է նա