ԵԽ գլխավոր քարտուղարն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել քաղբանտարկյալին

ԵԽ գլխավոր քարտուղարն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել քաղբանտարկյալին

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն Ադրբեջանին կոչ է անել ազատ արձակել դատապարտված ընդդիմադիր քաղաքական գործիչ և մեկնաբան Իլգար Մամմադովին՝ հղում կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացրած վճիռին:

«Դատարանը մերժեց «Իլգար Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճռի՝ Ադրբեջանի կառավարության բողոքը, ինչը նշանակում է, որ վճիռը դառնում է վերջնական։ Ուստի, ես կոչ եմ անում իշխանություններին՝ արագ իրականացնել վճիռը և ազատ արձակել պարոն Մամմադովին»,-ասել է Յագլանդը, գրում է Panorama.am-ը։

Մամմեդովը ձերբակալվել է 2013թ. հունվարի 23-24-ը Ադրբեջանի Իսմայիլի քաղաքում անկարգությունների կազմակերպման մեղադրանքով։ Նա դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Մամմեդովի ձերբակալումը խիստ քննադատության է արժանացել Եվրոպայի խարհրդի կողմից, իսկ գործը մշտապես գտնվել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուժնիեկսի ուշադրության կենտրոնում։

Մամմեդովի ձերբակալումը քննադատող բանաձև է ընդունվել նաև Եվրոպական խորհրդարանում, որով Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արվում ապահովել ներկայացված մեղադրանքների անհապաղ, արդար, թափանցիկ և անկախ հետաքննություն:

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հոկտեմբերի 13-ին հրապարակել է «Իլգար Մամմեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը։ ՄԻԵԴ-ը միաձայն որոշել է` Ադրբեջանի ըննդիմադիր քաղաքական գործիչ և բլոգեր ԻլգարՄամմեդովի ձերբակալման և նախնական կալանքի ժամանակ տեղի են ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածների խախտումներ, որոնցից են ազատության և անվտանգության (հոդված 5-ի 1-ին կետ), կալանքի վերանայման (հոդված 5-ի 4-րդ կետ), անմեղության կանխավարկածի (հոդված 6-ի 2-րդ կետ), իրավունքների օգտագործման սահմանափակում (հոդված 18)։

Դատարանը համարում է, որ Իլգար Մամմեդովը, որը մշտապես քննադատել է Ադրբեջանի կառավորությանը, ձերբակալվել և կալանավորվել է առանց որևէ ողջամիտ ապացույցների, որոնք կվկայեին նրա կողմից կազմակերպված գործողությունների մասին, որոնք հանգեցրել էին Իսմայիլի քաղաքում հասարակական անկարգությունների։

Դատարանը եզրակացրել է, որ Իլգար Մամմեդովի կալանավորման փաստացի նպատակը նրան լռեցնելն ու պատժելն էր՝ Ադրբեջանի կառավարությանը քննադատելու և կառավարության կողմից գաղտնի պահվող տեղեկատվության հրապարակման համար։

Դատարանի վճռով՝ Ադրբեջանը պարտավորվում է Մամմեդովին վճարել 20.000 եվրո` ոչ նյութական վնասի համար և 2000 եվրո կատարված ծախսերի համար։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---