Գերմանիայում բարձրագույն կրթություն ստանալը դարձել է անվճար` նաև հայերի համար

Գերմանիայում բարձրագույն կրթություն ստանալը դարձել է անվճար` նաև հայերի համար

PanARMENIAN.Net - Գերմանիայում սովորելու հիանալի հնարավորություն է ընձեռվում բոլոր ցանկացողներին` ամբողջ աշխարհից: 2014/2015 նոր ուսումնական տարվանից սկսած Գերմանիայի ամբողջ տարածքում բարձրագույն կրթությունը դարձել է անվճար: Համբուրգի գիտության հարցերով կոմիտեի սենատոր Դորոտեա Շտապելֆելդը վճարովի կրթությունն անվանել է «սոցիալական անարդարություն», Time-ին հղումով գրում է Habrahabr.ru կայքը: Նա կարծում է, որ Գերմանիայի երիտասարդությանն անվճար կրթվելու ու բարձրագույն կրթության հնարավորություն ընձեռելը պետք է իշխանության համար գերխնդիր դառնա:

Մեզ համար այս նորությունը կարևոր է այնքանով, որ նոր օրենքը տարածվում է նաև արտասահմանցի ուսանողների վրա: Այն ակտիվ սկսել են քննարկել հատկապես ամերիկացիները, ում համար բարձրագույն կրթության գինը վաղուց ազգային խնդիր է դարձել: Կա մի բայց. Գերմանիայում սովորելու համար հիմնականում անհրաժեշտ է սահուն տիրապետել գերմաներենին: Թեև կան նաև անգլերենով սովորելու տարբերակներ. այստեղ ևս ընտրությունը բավական լայն է:

Գերմանիայում ուսման վարձը նախկինում էլ բարձր չէր` 600 եվրո կիսամյակի համար:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունից PanARMENIAN.Net ին հայտնեցին, որ Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ունեն մեկնելու Գերմանիա սովորելու ինչպես ԴԱԱԴ կազմակերպության միջոցով, այնպես էլ բուհերի միջև գործակցության շրջանակում և անձնական նախաձեռնությամբ: Նախարարությունում չեն տիրապետում Գերմանիայում ներկայումս սովորող հայ ուսանողների վերաբերյալ ամփոփ տեղեկատվության: Միջպետական գործակցության շրջանակում Գերմանիայում ուսանելու հիմնական միջոցը գերմանական ԴԱԱԴ (DAAD) կազմակերպությունն է:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---