Եղիշե Չարենցի անվան դպրոցի աշակերտները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ում15 հոկտեմբերի 2014 - 19:04 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը վերսկսել է բաց դռների օրերը` դպրոցականների և ուսանողների համար: Ընկերության հերթական հյուրն է դարձել Երևանի Եղիշե Չարենցի անվան դպրոցի 25 աշակերտ: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը պատանի հյուրերին ներկայացրել է բջջային կապի զարգացման պատմությունը` ստեղծման պահից մինչև հեռահաղորդակցության ոլորտի վերջին զարգացումները, պատմել բազային կայանների աշխատանքի հիմունքների և նրբությունների, բջջային կապից և ինտերնետից օգտվելու առավելությունների, ռիսկերի և էթիկայի կանոնների մասին: Աշակերտները լսել են նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի ստեղծման պատմությունը: Ընկերության գլխավոր տնօրենը նրանց հետ կիսվել է հաջողության հասնելու գաղտնիքներով: Հյուրերը Ռալֆ Յիրիկյանի ուղեկցությամբ շրջել են ընկերության տարածքով և ծանոթացել կոմուտացիոն, զանգերի և սպասարկման կենտրոնների աշխատանքներին: «Կարծում եմ՝ օգտակար կլինի, եթե մենք երիտասարդ սերնդի հետ կիսվենք երկար տարիների գործունեության ընթացքում կուտակած ահռելի փորձով և գործնական հմտություններով: Սեփական ուժերով հաջողության հասնելը և կատարած սխալների վրա սովորելն, անշուշտ, կարևոր է, բայց լինում են պահեր, երբ առաջանում է խորհրդատվության և ուրիշի փորձին ապավինելու անհրաժեշտություն: Կան որոշ սկզբունքներ և գաղափարներ, որոնք կարիք կա պատանիների մեջ սերմանել վաղ տարիքից` անկախ նրանից, թե մասնագիտական ինչ ոլորտ կընտրեն նրանք հետագայում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ): Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |