ՀՀ-ում կկառուցվի պոչամբարների ապարների վերամշակման գործարան. Ներդրումները կկազմեն մոտ $200 մլն

ՀՀ-ում կկառուցվի պոչամբարների ապարների վերամշակման գործարան. Ներդրումները կկազմեն մոտ $200 մլն

PanARMENIAN.Net - Կառավարությունը հավանություն է տվել «Մտադրությունների մասին» հուշագրի նախագծին, որի համաձայն գործադիրը, «Քրոնիմետ Մայնինգ» բաժնետիրական ընկերությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, VSEI ձեռնարկությունների խումբը և «Ալյոտիգ» ՍՊԸ-ն մի ծրագրի շրջանակում պատրաստվում են օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում առաջացած լցակույտերի (պոչամբարներ) ապարների վերամշակման գործարան հիմնել: Նախնական հաշվարկներով ներդրումները կարող են կազմել մոտ 200 միլիոն ԱՄՆ դոլար, կստեղծվի մոտ 1.800 աշխատատեղ:

Նախագծում նշվում է, որ «Ալյոտիգ» ՍՊԸ-ն ունի տեխնոլոգիական մշակումներ, որոնք վերաբերում են մետաղական օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերում (պոչամբար) կատուկված և կուտակվող ապարների արդյունավետ մշակմանը, և այդ տեխնոլոգիաների նկատմամբ իրավունքները պատկանում են ընկերությանը:

Նաև նշբում է, որ ընկերությունն արդեն ներդրումներ է կատարել նշված տեխնոլոգիայի մշակման համար և պատրաստակամ է շարունակել ու խորացնել այդ ծրագիրը` ՀՀ-ում կառուցելով և շահագործելով մետաղական օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերում (պոչամբար) կուտակված ապարների վերամշակման գործարան:

Քրոնիմետը և ԶՊՄԿ-ն մտադրություն ունեն գործակցելու «ԱԼՅՈՏԻԳ»- հետ ծրագրի իրականացման հետ կապված հարցերում, ինչի շուրջ ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ:

VSEI ձեռնարկությունների խումբը ծրագրի իրականացման համար արդեն իսկ կատարել է և շարունակելու է կատարել անհրաժեշտ ներդրումները, որոնց չափը կազմելու է առնվազն 200 մլն ԱՄՆ դոլար: Դա ներառում է վերամշակման գործարանի նախագծումը, կառուցումը և շահագործման սկիզբը: Հետագայում, Մաստեր պլանով նախատեսված և անհրաժեշտ գումարները կշարունակեն ներդրվել` ապահովելու համար ծրագրի լիարժեք իրագործումը:

Պոչամբարը մետաղական հանքաքարի քիմիական վերամշակման արդյունքում առաջացած թունավոր թափոնների ամբար է: Հայաստանում թունավոր թափոնների ամբար են ծառայում կիրճերը, դաշտավայրերը, ձորերը և գետերը: Ծանր մետաղները, ներթափանցելով հողի, ջրի մեջ, այնուհետև մարդու օրգանիզմ, երկարատև ազդեցությամբ քաղցկեղ ենառաջացնում, գենային մուտացիա, սիրտ-անոթային և շնչառական հիվանդություններ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---