Հայտնի են ՀՀ-ում միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի հաղթողները. Մասնակցել է 22 երկիր

Հայտնի են ՀՀ-ում միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի հաղթողները. Մասնակցել է 22 երկիր

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձել է Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի միջազգային 9-րդ ամենամյա օլիմպիադայի գլխավոր գործընկերը: Օլիմպիադայի եզրափակիչ փուլը կայացել է Երևանում՝ կազմակերպիչ` «Սինոփսիս Արմենիա» ընկերության ուսումնական կենտրոնում, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն օլիմպիադայի գլխավոր գործընկերոջ դերն առաջին անգամ ստանձնել է 2010 թվականին՝ անցած հինգ տարիների ընթացքում ամենամյա միջոցառման կազմակերպման համար նվիրաբերելով ավելի քան 42 միլիոն ՀՀ դրամ: Օլիմպիադայի երիտասարդ մասնակիցներն այս տարի ներկայացրել են 22 երկիր. Արգենտինան, ԱՄՆ-ը, Բելառուսը, Գերմանիան, Եգիպտոսը, Թուրքիան, Իրանը, Հայաստանը, Հնդկաստանը, Հոնգ Կոնգը, Հորդանանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Միացյալ Թագավորությունը, Ուկրաինան, Ուրուգվայը, Չինաստանը, Պերուն, Ռուսաստանը, Սերբիան, Վիետնամը, Վրաստանը և Ֆիլիպինները:

Օլիմպիադան զգալի դեր ունի միկրոէլեկտրոնիկայի ոլորտում կրթության առաջխաղացման հարցում և նպաստում է Հայաստանում և մասնակից երկրներում ոլորտի շարունակական զարգացմանը: Զքւգահեռաբար, այն օգնում է ճանաչել, գնահատել մինչև 30 տարեկան բազմաթիվ տաղանդավոր ինժեներների և խթանել միկրոէլեկտրոնիկայի ոլորտում նրանց առավել ակտիվ ներգրավվածությանը: Ամենամյա միջոցառման նպատակը միկրոէլեկտրոնիկայի ասպարեզում երիտասարդ մասնագետների հանրույթն ընդլայնելն ու մասնակիցների գիտելիքների մակարդակը գնահատելն է: Դա բխում է տարածաշրջանային կրթական ծրագրերն առկա պահանջներին համապատասխանեցնելու հրամայականից:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես աջակցել է ՏՀՏ ոլորտում տաղանդավոր երիտասարդներ բացահայտելուն ուղղված նախաձեռնություններին: Հայ երիտասարդների ինքնադրսևորմանն աջակցելու՝ մեր երկարաժամկետ ռազմավարությունը բխում է այն հիմնարար և անկոտրում համոզմունքից, որ Հայաստանն ունի պայծառ ապագա, և այն մեր երիտասարդների ձեռքերում է: Որքան աջակցենք երիտասարդներին, այնքան մեր երկիրն ավելի մրցունակ կդառնա աշխարհում՝ դիմակայելով միջազգային և տարածաշրջանային մարտահրավերները: Առաջադեմ, հմուտ և երկրի ապագային հավատացող երիտասարդություն ունենալը համազոր է ազգային ինքնության և անվտանգության այնպիսի երաշխավոր ունենալուն, ինչպիսին, օրինակ, ազգային բանակն է: Տեխնոլոգիաներն ու գիտելիքը երկրի զարգացման հիմքն են: Դրանք երաշխավորում են Հայաստանի հզորացումն ու առաջխաղացումը: Տաղանդավոր երիտասարդները երկարաժամկետ կտրվածքում նպաստելու մեր հայրենիքի կենսունակությանը, երկրի կայացմանն ու սերունդների բազմակողմանի զարգացմանը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Օլիմպիադայի շրջանակում մրցույթային թեմաները ներառել են «Թվային IC նախագծումը և փորձարկումը», «Անալոգային և խառն ազդանշանային IC նախագծումը և փորձարկումը», «Կիսահաղորդիչ սարքերը և տեխնոլոգիաները», ինչպես նաև «Էլեկտրոնային նախագծային ավտոմատացման մաթեմատիկական և ալգորիթմային խնդիրները»:

Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի միջազգային իններորդ օլիմպիադայի հաղթողներին մրցանակները հանձնվել են գալա-միջոցառմանը: Առաջին տեղը զբաղեցնող մասնակիցը ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ստացել է արժեքավոր նոութբուք:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---