Լուկաշենկոն դեմ չէ միասնական արժույթին, բայց՝ «ինչպես Եվրոպայում». Այս հարցն են հիմա լուծում ԵՏՄ-ում17 հոկտեմբերի 2014 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Բելառուսը չէր առարկի Ռուսաստանի հետ միութենական պետությունում միասնական արժույթի ներմուծման դեմ, բայց պնդում է, որ թողարկման կենտրոնի հարցում հավասարություն լինի: Այդ մասին հոկտեմբերի 17-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Բայց դա պետք է լինի անկախ արժույթ, ինչպես Եվրոպայում»,-ասել է Լուկաշենկոն ռուսական ԶԼՄ-ների համար մամուլի ասուլիսում: Նա նկատել է, որ դեմ չէր լինի, եթե արժույթը ռուբլի կոչվեր, քանի որ այժմ և Բելառուսում, և ՌԴ-ում ազգային արժույթները ռուբլի են կոչվում: «Բայց էմիսիոն կենտրոնը պետք է հավասար պայմաններում լինի»,-ասել է նախագահը: Նա պարզաբանել է, որ իր ընկալմամբ հավասարություն նշանակում է բոլոր հարցերի լուծում ի շահ ինչպես բելառուսների, այնպես էլ ռուսաստանցիների: Ըստ նրա, եթե Միութենական պետության էմիսիոն կենտրոնն ու Կենտրոնական բանկը լինեն Ռուսաստանում, ապա «աշխատավարձ վճարելու համար մենք ստիպված կլինենք ծնկաչոք դիմել Կրեմլին»: «Էմիսիոն կենտրոնը պետք է անկախ լինի»,-մեկ անգամ ևս ընդգծել է Լուկաշենկոն: Նա նշել է, որ այժմ այդ հարցը քննարկում են և փորձում են լուծել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամները: Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարել էր, որ միասնական արժույթի ներմուծումն անխուսափելի է ԵՏՄ-ում, թեև դրա համար, հավանաբար, 5-10 տարի կպահանջվի: «5-10 տարի կանցնի ու միասնական արժույթի ներմուծման հարցը հաստատ կլուծվի, կհայտնվեն թողարկող կենտրոններ ու միասնական արժույթ: Մենք կարող էինք խուսափել սրանից, եթե ժամանակին, երբ փլուզվեց ԽՍՀՄ-ը, ռուբլին չկոտրեին: Այն ժամանակ մենք փլուզեցինք միասնական տնտեսական տարածքը և հիմա, տարբեր երկրներ մնալով, ստեղծում ենք այն»,-հայտարարել է Շուվալովը՝ նշելով, որ միասնական արժույթի ներմուծման հարցը կքննարկվի մասնագիտական շրջանակներում: Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվեց Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Ելույթ ունենալով Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի անդամակցությունն իր յուրահատկությունն ունի՝ ընդհանուր սահմանի բացակայությունը ԵՏՄ մյուս անդամների հետ: «Սակայն, մենք վստահ ենք, որ դա չի խանգարի Հայաստանի ինտեգրմանը կանոնակարգման, տրանսպորտի, էներգետիկայի, հեռահաղորդակցությունների, ֆինանսների միասնական համակարգերին, որոնք ձևավորվում են ընդհանուր տնտեսական տարածքում: Մեզ համար ակնհայտ է, որ միասին մենք տնտեսապես ավելի ուժեղ ենք, և մեզ համար ավելի հեշտ է արձագանքել գլոբալ մարտահրավերներին: Եվրասիական միությունը խոշորոգույն տնտեսակսն միավորում է աշխարհագրական առումով: Մենք վստահ ենք, որ Միությունը հսկայական չիրագործված ներուժ ունի իր դիրքերը աշխարհի տնտեսական քարտեզում ամրապնդելու համար»,-ասել է նա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա |